Արսեն Փանոսյան

հայ քանդակագործ, նկարիչ

Արսեն Պարույրի Փանոսյան (սեպտեմբերի 27, 1940(1940-09-27), Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2012(2012-06-07), Երևան, Հայաստան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։

Արսեն Փանոսյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1940(1940-09-27)
ԾննդավայրԱրգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 7, 2012(2012-06-07) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍրբոց Նահատակաց եկեղեցի
Պարգևներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ
և Մովսես Խորենացու մեդալ
 Arsen Panosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փայտարվեստով սկսել է զբաղվել մանուկ հասակից, առաջին քայլերն անելով քեռու՝ անվանի քանդակագործ Հովսեփ Մարգարյանի օգնությամբ։

Ուսումնասիրելով հայկական դասական զարդարվեստն ու փորագրությունը, ստեղծել է նոր զարդանախշերի իր ուրույն ոճը և փայտի փորագրությունը հասցրել բազմաշերտության։

1950-ական թվականներին, Փանոսյանն իր աշխատանքներով մասնակցում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի հիմնադրմանը։

Արսեն Փանոսյանի և որդիների շատ աշխատանքներ տեղ են գտել աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ուսումնասիրելով խաչքարային արվեստը, 1980-ական թվականներից տղաների հետ սկսում է զբաղվել խաչքարագործությամբ՝ ստեղծելով ինչպես դասական, այնպես էլ նոր, իր ուրույն ոճի խաչքարեր։

1998 թվականին հայրենի Արգել գյուղում անշահախնդրորեն կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր[1], իսկ 2001 թվականին գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը[2]։

Գերմանիայի Բրեմեն և Բրաունշվայգ [1] քաղաքներում նրա կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։

Արսեն Փանոսյանը Հայաստանի և Արցախի տասնյակ համայնքներում ունի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարեր։ Վարպետի բազում խաչքարեր տեղադրվել են նաև հայաստանյան եկեղեցիների բակերում։

2009 թվականին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում, ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվեցին նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները[3]։

 
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1977 և 1987 թթ. մասնակցել է Մոսկվայում անցկացված ժողստեղծագործողների համամիութենական փառատոներին և արժանացել գլխավոր մրցանակի՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է «Լենինի 100-ամյակ» և ՀԱՄԿԽ-ի «Դիպլոմանտ» մեդալներով։ 2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2010 թվականին արժանացել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանին։

Ժառանգություն խմբագրել

Ավելի քան 50 ստեղծագործական տարիների ընթացքում Արսեն Փանոսյանը (հետագայում երկու որդիների՝ Արթուր և Պարույր Պարույրյանների հետ) ստեղծել է 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքար։

Ունեցել է 70-ից ավելի աշակերտներ, որոնցից շատերն այժմ հմուտ վարպետներ են։

Հայրենի Արգելի նրա տուն-թանգարանը շուրջ 25 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև։

Արսեն Փանոսյանի մասին խմբագրել

  Փանոսյանը փայտին մոտենում է այնպես, ինչպես Պագանինին ջութակին...:  
  Վարպետ Արսենի աշխատանքները ստեղծվում են նախ հոգում, ապա կերտվում ձեռամբ...:  
  Փանոսյանն իր արվեստով շարունակում է հայ ժողովրդական արվեստի ոգուն հատուկ գեղեցիկը, բարին և մնայունը...:  
  Դիտում եմ ու ապշում, էս մեր անհամբեր ժողովրդից ոնց է այսքան համբերություն ունեցող մարդ ծնվել` Արսեն Փանոսյան այր` փայտարվեստի կախարդը... Հալալ ա...:  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել