Արսեն Վիտալի Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Վիտալի Գրիգորյան (նոյեմբերի 8, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Արսեն Վիտալի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002) |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Կենսագրություն խմբագրել
Արսեն Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին մոտ մեկ տարի աշխատել է Փարաջանովի անվան թատրոնում որպես դերասան։ Այդ ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայի Տագանկայի թատրոնում, որտեղ «Անավարտ ֆարս մեռյալների ամրոցում» (ռուս.՝ «Неоконченный фарс в замке мертвецов») ներկայացման մեջ հանդես է եկել ծաղրածուի դերով։ 1994 թվականին ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի դասարան[1]։
1996 թվականին՝ Համազգային թատրոնի դերասան՝ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Կուրսային բեմադրություններով հանդես է եկել Պատանի հանդիսատեսի և Համազգային թատրոնների բեմերում։ Դերասանի վարպետություն է դասավանդել «Արդինի» ստուդիայում[1]։
2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան[1]։
Հեռուստասերիալ խմբագրել
- «Բացի՛ր աչքերդ»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Գրիգորյան Արսեն». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.