Արսեն Հայրիյան
Արսեն Պետրոսի Հայրիյան (հունիսի 1, 1929, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հուլիսի 31, 2004, Երևան, Հայաստան), հայ խորհրդային բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր (1968 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1988 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր (1970 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ[1]։
Ծնվել է | հունիսի 1, 1929 |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 31, 2004 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան (1953) |
Մասնագիտություն | սոցիալ-հիգիենիստ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Ն. Նարիմանովի անվան ադրբեջանական բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ Արարատի շրջանի Արմաշի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Հայրիյանի նախաձեռնությամբ Նրա նախաձեռնությամբ 1959 թվականին Արմաշում կազմակերպվել է ԽՍՀՄ-ում միակ «Սանիտարական կուլտուրայի թանգարան»-ը[2], որտեղ էլ 1987 թվականին ստեղծվել է Հայաստանում առաջին Առողջության գյուղական կենտրոնը։
1985 թվականից միաժամանակ ղեկավարել է նաև ԵրՊԲԻ Արմաշի սոցիալ-հիգիենիկ խնդիրների լաբորատորիան։
Հայրիյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալով՝ «Атлас сельского здравохранения Армении» (1968 թ.) գրքի համար, «Պատվո նշան» շքանշանով[1]։
Գիտական գործունեություն խմբագրել
Հայրիյանն ավելի քան 250 գիտական աշխատությունների հեղինակ է[1]։ Գիտական աշխատանքները նվիրված են առողջապահության կազմակերպման տեսությանը, բժշկական աշխարհագրությանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սոցիալական խնդիրներին և գյուղական առողջապահության բժշկաէկոլոգիական հարցերին[2]։
Պարգևներ խմբագրել
- Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակ, 1970 թ.
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1985 թ.
Աշխատություններ խմբագրել
- Социологическое исследование семьи (1974)
- О социально-экологической очаговости болезней человека (1985)
- Медико-экологический атлас Армении (1998)
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 39. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ 2,0 2,1 Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 213.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Հայրիյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 213)։ |