Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արսեն Աղաջանյան (19 մարտի, 1964, Ստեփանակերտ - 5 մարտի, 1994, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արսեն Վիլենի Աղաջանյան
19 մարտի, 1964 - 5 մարտի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ֆիզուլիի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արսեն Աղաջանյանը ծնվել է 1964 թ. մարտի 19-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 8 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում և ստացել ավտոփականագործի մասնագիտություն։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես ավտոփականագործ։ Նույն մասնագիտությամբ էլ ծառայության է անցել վերանորոգման գումարտակում։ Այնուհետև ուղարկվել է ճակատային գիծ։ Զոհվել է 1994 թ. մարտի 5-ին Ֆիզուլիի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արսեն Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.