Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արսեն Ազատյան (մայիսի 14, 1959(1959-05-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[2], մոնտաժող, օպերատոր։

Արսեն Ազատյան
Ծնվել էմայիսի 14, 1959(1959-05-14)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1981)[1]
Գործունեության տարիներ1988-2013
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոօպերատոր, մոնտաժող և ռեժիսոր
Ոճ(եր)դրամա և վավերագրական ֆիլմ
IMDbID ID 4285606

Կենսագրություն խմբագրել

Արսենը Ազատյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1981-1990 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում[3]։

1990 թվականին Նարինե Մկրտչյանի հետ հիմնադրել է «Այսօր» կինոընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Այսօր-Պլյուս»։ Կանադայի կառավարության աջակցությամբ կինոընկերությունում իրականացրել են Armenian Film Projects սցենարական ծրագիրը, որը 1995 թվականին Հոլանդիայի Մշակույթի նախարարության կողմից արժանացել է մրցանակի[3]։

Նկարահանած գեղարվեստական ֆիլմերը մասնակցել են Բեռլինի, Մոսկվայի, Մոնրեալի, Ռոտերդամի, Էդինբուրգի, Սիդնեյի, Պուսանի և այլ կինոփառատոների, ստացել մրցանակներ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ապակե կախազարդը
2009 Անառակ որդու վերադարձը
2006 Անդրեյ
2002 Սուրբ ծնունդ
1991 Բոբո (Բուգիմեն)
1990 Պահապան հրեշտակ
1989 Սև խոռոչներ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ապակե կախազարդը
2009 Անառակ որդու վերադարձը
2006 Անդրեյ
2002 Սուրբ ծնունդ
1991 Բուգիմեն Բոբո
1991 Բոբո
1990 Պահապան հրեշտակ
1989 Սև խոռոչներ
1988 Բագատել

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ապակե կախազարդը
2009 Բռնել զատկի վերջույթից
2008 Անառակ որդու վերադարձը
2006 Անդրեյ
2005 Թռիչք
2004 Էշը
2002 Սուրբ ծնունդ
1991 Բոբո (Բուգիմեն)
1991 Բոբո

Մոնտաժող խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Ապակե կախազարդը
2009 Անառակ որդու վերադարձը
2006 Անդրեյ
2002 Սուրբ ծնունդ
1991 Բոբո (Բուգիմեն)
1991 Բոբո
1990 Պահապան հրեշտակ
1989 Սև խոռոչներ
1988 Բագատել

Ֆիլմի տնօրեն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1990 Պահապան հրեշտակ
1989 Սև խոռոչներ
1988 Բագատել

Օպերատոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2005 Ճանճը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://iffr.com/en/persons/arsen-azatyan
  2. «Арсен Азатян». kino-teatr.ru. 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան». «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)