Արսաուլ
Առաջարկվում է այս և Պրիմորսկոյե (Աբխազիա) հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Արսաուլ ( վրացերեն՝ არსაული, նախկինում՝ Պրիմորսկոյե, մինչ 1948 թվականը` Գոգիրդծղալի (გოგირდწყალი կամ მესამე ქარხანა - Մեսամե (Երրորդ) Քարխանա), գյուղ և երկաթուղային կայարան Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 10 կմ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Գյուղ | |
---|---|
Արսաուլ | |
վրաց.՝ არსაული | |
Երկիր | Աբխազիա |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ |
ԲԾՄ | 80 մ |
Բնակչություն | 903 մարդ (1989) |
Ազգային կազմ | Հայեր |
Բնակչությունը խմբագրել
1959 թվականին գյուղն ուներ 214 բնակիչ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին, գյուղում ապրում էր 903 մարդ[2][3]` հիմնականում կրկին հայեր։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և արևադարձային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Խորհրդային տարիներին, գյուղում գործում էր ճանապարհանորոգման ու ծովափի ամրացման վարչությունը։
Հայերը ներգաղթել են 1920 թվականին, Սամսունից և նրա շրջակայքի գյուղերից։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։ |