Արջեր (քանդակախումբ)
«Արջեր» քանդակագործական կոմպոզիցիա (առավել հայտնի է որպես «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» («Здесь начинается Россия») հուշարձան), հուշարձան Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքում։
Արջեր (քանդակախումբ) | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Yelizovo? |
Աշխատանքի նկարագրություն խմբագրել
Քանդակագործական կոմպոզիցիան գտնվում է Ելիզովո քաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի ճանապարհին։
Արջուկի հետ արջի քանդակները պատրաստված են բնական չափերով՝ պահպանելով բնական գույնի բոլոր համամասնությունները։ Արջը բերանում մեծ ձուկ է պահում։ Դիմերեսին պատվանդանի վրա գրված է. «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» և «Կամչատկա», հակառակ կողմում՝ «Ելիզովո»[1]։ 2015 թականին մոտակայքում տեղադրվել է քաղաքների ցուցիչներ[2]։
Պատմություն խմբագրել
Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրվել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ելիզովո քաղաքում՝ Կամչատկայի երեք հրաբուխների՝ Ավաչինսկու (բարձրությունը՝ 2741 մ), Կորյակսկու (բարձրությունը՝ 3456 մ) և Կոզելսկու (բարձրությունը՝ 2189 մ) համայնապատկերի ֆոնին։ Տեղադրման հեղինակն ու նախաձեռնողը Կամչատկայի բնակիչ, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Անդրեյ Անդրեևիչ Շերգալդինն է[3][4]։
Այն տարածաշրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և Կամչատկայի այցեքարտը; Տեղի բնակիչներն ավանդաբար հուշարձանի մոտ հարսանեկան ֆոտոսեսիաներ և այլ նշանակալի միջոցառումներ են անցկացնում[5][6]։
2016 թվականին Քանդակագործական կոմպոզիցիայի պատկերը մասնակցել է Ռուսաստանի տեսարժան վայրերի շրջանում հավակնորդների համառուսաստանյան քվեարկությանը՝ 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա հայտնվելու համար[7][8]։
Հուշարձանը բազմիցս վնասվել է վանդալների կողմից. նրանք կոտրել են ձուկը, որը արջը պահում է ատամների մեջ, կոտրել են «Ղրիմ» մակագրությամբ ցուցիչը. կոտրել են արջի ականջները։ Այս կապակցությամբ կոմպոզիցիան գտնվում է շուրջօրյա տեսահսկման տակ[9][10][11]։
2018 թվականի մայիսին կատարվել է հուշարձանի վերակառուցում[12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Народный путеводитель. Памятник «Здесь начинается Россия» на Камчатке». Общественное телевидение России. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «В Елизове появился указатель городов у памятника «Здесь начинается Россия»». Аргументы и факты. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Шергальдин Андрей Андреевич». Администрация Елизовского муниципального района. 2011 թ․ հոկտեմբերի 19.(չաշխատող հղում)
- ↑ «Камчатская скульптурная композиция «Медведи»». Администрация Елизовского городского поселения. 2020 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новый бренд нашей Камчатки». Камчатское время. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «О малой Родине». Полуостров Камчатка. 2018 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Чисто символически». Lenta.ru. 2016 թ․ հուլիսի 21.
- ↑ «Памятник «Здесь начинается Россия» на Камчатке может появиться на новых купюрах ЦБ». ТАСС. 2016 թ․ հուլիսի 22.
- ↑ «На Камчатке вандалы повредили памятник «Здесь начинается Россия»». Российская газета. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Вандалы повредили памятник «Здесь начинается Россия»». НТВ. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «На Камчатке вандалы обломали уши медведице на монументе «Здесь начинается Россия»». Кам 24. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Елизовских медведей закрыли на реконструкцию». Вести ПК. 2018 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- О памятнике «Здесь начинается Россия»(չաշխատող հղում)