Արջենտինա Մենիս (ռումիներեն՝ Argentina Menis, հուլիսի 19, 1948(1948-07-19)[1], Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3] - մարտի 3, 2023(2023-03-03)[4][5]), ռումինացի թեթևատլետ, սկավառականետորդուհի, 1972 թվականի Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Արջենտինա Մենիս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 19, 1948(1948-07-19)[1]
Ծննդավայր՝Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3]
Մահվան ամսաթիվ՝մարտի 3, 2023(2023-03-03)[4][5] (74 տարեկան)
171 սանտիմետր
Քաշ՝85 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Արջենտինա Մենիսը ծնվել է 1948 թվականին, Դոլջ շրջանի Չերնելե գյուղում։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին սկսել է նետել սկավառակ։ 1967 թվականին ընդգրկվել է Բուխարեստի «Դինամոյի» կազմում և ինն անգամ դարձել երկրի չեմպիոն[6]։

1971 թվականին Հելսինկիում կայացած Եվրոպայի առաջնությունում Արջենտինա Մենիսը զբաղեցրել է 4-րդ տեղը։ 1972 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նա զիջել է միայն խորհրդային ռեկորդակիր Ֆաինա Մելնիկին և նվաճել արծաթե մեդալ։

Օլիմպիական խաղերից երկու շաբաթ անց Արջենտինա Մենիսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել Կոնստանցայում՝ 67,32 մ նետումով։ Նրա ռեկորդը պահպանվել է մոտ մեկ տարի։

1973 թվականին ուսանողական մարզական խաղերին մարզուհին նվաճել է արծաթե մեդալ։ Մեկ տարի անց՝ 1974 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ սկավառակ նետելով 64 մ 62 սմ։ 1976 թվականին մասնակցել է Մոնրեալի օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 6-րդը, իսկ 1978 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ 9-րդ տեղը։

2000 թվականին պարգևատրվել է «Հավատարիմ ծառայություն» առաջին աստիճանի ազգային մեդալով, իսկ 2004 թվականին ստացել է Մարզական վաստակի առաջին աստիճանի շքանշան[7][8]։

Արջենտինա Մենիսը մահացել է 2023 թվականի մարտի 3-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 Olympedia — 2006.
  3. 3,0 3,1 3,2 ARGENTINA MENIS
  4. 4,0 4,1 4,2 VICECAMPIOANA OLIMPICĂ ARGENTINA MENIS A ÎNCETAT DIN VIAȚĂ!
  5. 5,0 5,1 5,2 O nouă veste tristă lovește sportul românesc!
  6. (գերմ.) ROMANIAN CHAMPIONSHIPS, gbrathletics.com, 2007
  7. DECRET nr. 563 din 1 decembrie 2000, MONITORUL OFICIAL nr. 668 din 16 decembrie 2000
  8. Decretul nr. 1071/2004 privind conferirea Ordinului și Medaliei Meritul Sportiv, Monitorul Oficial, Partea I nr. 1176 din 13 decembrie 2004
  9. «Olympedia – Argentina Menis». www.olympedia.org. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջենտինա Մենիս» հոդվածին։