Արչիդոնայի ամրոց (իսպ.՝ Castillo de Archidona), հանդիսանում է ամրություն Արչիդոնա քաղաքում (Իսպանիա) Մալագա նահանգում, որը գտնվում է ավերակների մեջ։ Ամրոցը գտնվում է Սիերրա դե Գրասիայի ամենաբարձր մասում և բաղկացած է երկու մասնաբաժնից։ Պահպանվել են ամրոցի պատերի հետքերը, ջրամբարը և հիմնական աշտարակը։ Մզկիթի ներսի մասի մնացորդները նույնպես պահպանվել են, որի վրա հետո կառուցել է Տիրամայր Գրասիայի սրբարանը։ Պատերի մնացորդների վրա արաբների կողմից 9-րդ դարում եղել է վերակառուցում, Նազարի ժամանակաշրջանում` XIII դարում, ամրոցը վերակառուցվել է։ Արչիդոնան կոչվել է Մեդինա Արխիդունա, եղել է մուսուլմանների կարևոր կենտրոն` մայրաքաղաքը Սորա-դե-Ռայյա, որի մեծ մասը մտնում է Մալագա պրովինցիայի մեջ, որտեղ 756 թվականին էմիր է հռչակվել Աբդերրաման I-ը։ Ամրոցը մի քանի անգամ գրավվել է Իբն Խաֆսունի կողմից, հետագայում` 907 թվականին, գրավվել է Աբդերրաման III կողմից։

Արչիդոնայի ամրոց
Castillo de Archidona
Նկարագրություն
Տեսակhermitage church?, aljibe?, դղյակ, alcazaba?, բնակավայր, մզկիթ, հնագիտական հուշարձան և հուշարձան
Վարչական միավորԱրչիդոնա[1][2]
ԵրկիրԻսպանիա
Կազմված է մասերիցErmita de la Virgen de Gracia, Archidona?
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Archidona Վիքիպահեստում

Ամրոցի մնացորդները հայտարարվել են Մշակութային հետաքրքրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել