Արշամ Շահինյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշամ Արտաշեսի Շահինյան (նոյեմբերի 1, 1918(1918-11-01)[1], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - դեկտեմբերի 13, 2004(2004-12-13), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1972

Արշամ Շահինյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1918(1918-11-01)[1]
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 13, 2004(2004-12-13) (86 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1]
Ստեղծագործություն(ներ)Վահան Տերյանի կիսանդրի, Թորոս Ռոսլինի հուշարձան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Րաֆֆու կիսանդրի
Մասնագիտությունքանդակագործ և դասախոս
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1]
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
 Arsham Shahinyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1951-1980 թթ. դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-1980թթ. եղել է ուսումնարանի տնօրեն։ 1969 թվականից, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Եղել է նկարիչների միության անդամ։ 1972 թվականից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ:1985թ.-ին շնորհվել է քանդակի ամբիոնի դոցենտի գիտական կոչում։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, 2004թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում կերպարվեստի մասնագիտությամբ։ Արշամ Շահինյանը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից է։ 1949 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Արշամ Շահինյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Մոնումենտալ քանդակներից են՝

Հաստոցային քանդակներից են՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 423.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշամ Շահինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423