Արշակ Տեր-Մարգարյան
Արշակ Տեր-Մարգարյան Արսենի (ռուս.՝ Арша́к Арсе́нович Тер-Маркарья́н, 1938, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), հայազգի ռուսական բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս։ Ռուսաստանի գրողների միության անդամ։
Արշակ Տեր-Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1938 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Կայք | atvip.ru |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1938 թվականին Դոնի Ռոստովում[1], հայկական ընտանիքում։ Մի քանի տարի աշխատել է երկրաբանության ոլորտում, որի ընթացքում եղել է Ղազախստանում, Ուկրաինայում, Կրասնոդարի երկրամասում։ Եղել է ինժեներ-մեթոդիստ սևաստապոլյան «Ատլանտիկա» ընկերությունում։
Առաջին ակնարկները հրապարակել է Ռոստովի մարզային երիտասարդական «Կոմսոմոլեց» («Комсомолец») թերթում։
1973 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը[1]։ Ընտրվել է Ռոստովի մարզային գրական կազմակերպության վարչության անդամ՝ երկար տարիներ այդտեղ աշխատելով գրական խորհրդատու։
Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1991-2007 թվականներին գլխավորել է «Գրական Ռուսաստան» («Литературной России») օրաթերթի պոեզիայի բաժինը։ Արշակ Տեր-Մարգարյանի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, բուլղարերեն, հունգարերեն, լեհերեն, գերմաներեն, իսպաներեն, վիետնամերեն, չինարեն, օսերեն, կալմիկերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Միջազգային մրցանակների դափնեկիր է։
2012 թվականին եղել է Արցախում, մասնակցել Արցախի գրողների միության կազմակերպած, Ստեփանակերտում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին[1]։
Արշակ Տեր-Մարգարյանը հայերեն խմբագրել
- Նամակ Ղարաբաղին; Սևան (բանաստեղծություններ)։ Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 160-162։ Թարգմ.՝ Կարինե Փաթյան։