Արշակ Գառնիկյան
Արշակ Հարությունի Գառնիկյան (Արշակ Գառնի, նոյեմբերի 21, 1931[1], Բեյրութ, Լիբանան - ապրիլի 14, 2014[1], Փարիզ), ֆրանսահայ նկարիչ։
Արշակ Գառնիկյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1931[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | ապրիլի 14, 2014[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Լիբանան և Ֆրանսիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Արշակ Գառնիկյանը ծնվել է 1931 թվականին Բեյրութում։ Արվեստի ու երաժշտության նկատմամբ սերն ի հայտ է եկել վաղ տարիքում։ Գործունեությունը սկսել է որպես թատերական նկարիչ, ձևավորել է Լևոն Շանթի «Հին աստվածներ», «Շղթայվածը» և այլ ներկայացումներ։ Ձևավորել է Բեյրութի Համազգայինի Գասպար Իփեկյան թատերախմբի մի շարք բեմադրություններ։ 1958 թվականից հաստատվել է Փարիզում, հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիա, երեք տարի հետևել է Լուվրի ազատ արվեստանոցների դասընթացներին[2]։
Աշխատանքներում իրականությունը պատկերել է այլաբանորեն, վերացարկված։ Փարիզի կենտրոնում ունեցել է իր արվեստանոցը։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Մահացել է 2014 թվականի ապրիլի 14-ին Փարիզում[4]։
Ցուցահադնեսներ խմբագրել
Մասնակցել է Փարիզի սալոնի խմբակային ցուցահանդեսներին
Անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզի Ունիվերսիտե (1957) սրահում և Բելգիայում (1975):
Ստեղծագործություններ խմբագրել
- «Ինքնանկար» («Տղայի դիմանկարը»), ՀԱՊ, 1959 թ.
- «Նատյուրմորտ», ՀԱՊ, 1959 թ.
- «Դիմանկար» , ՀԱՊ, 1959 թ.
- «Հանդիպում», 1963 թ.
- «Ապրիլյան մի գիշեր», ՀԱՊ, 1973 թ.
- «Հորինվածք», 1981 թ.
- «Կապակցություն», 1983 թ.
- «Զվարթնոց», ՀԱՊ, 1984 թ.
- «Նկարիչը», ՀԱՊ, 1986 թ.
- «Շարական» նկարաշարք», ՀԱՊ, 1988 թ.
- «Բնանկար», 1999 թ.
Թատերական ձևավորումներ խմբագրել
- «Հին աստվածներ», Լևոն Շանթ
- «Շղթայվածները», Լևոն Շանթ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5109
- ↑ «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ Արշակ Գառնիկյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Արշակ Գառնիկյան». avproduction.am. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)