Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշակ Ալթունյան (հունվարի 3, 1850(1850-01-03), Կոստանդնուպոլիս - անհայտ), հայ արձակագիր։

Արշակ Ալթունյան
արմտ. հայ.՝ Արշակ Ալթունեան
Ծնվել էհունվարի 3, 1850(1850-01-03)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունՊեզճյան մայր վարժարան
Արշակ Ալթունյան Վիքիդարանում

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Պեզճյան վարժարանում, որն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1877 թվականին ռուս-թուրքական պատերազմի օրերին ճանապարհորդել է Մոլդո-Վալաքիայում, Հունգարիայում և Լեհաստանում, գրել է «Տեղեկագրություն հայոց գաղթականության, որք ի Մոլդո-Վալաքիա, Հունգարիա և ի Լեհաստան» գիրքը, տպագրել Ֆոքշանում 1877 թվականին։ Այնուհետև մեկնել է Պոլիս. աշխատակցել պարբերական մամուլին։ Ապա տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Կահիրեում, որտեղ 1907 թվականին լույս է ընծայել «Աղքատին պատիվը» վեպը, որը շղարշված լինելով հանդերձ բարոյախոսական քարոզով, ճանաչողական արժեք է ներկայացնում Կ. Պոլսի ամիրայական հարուստ դասի կյանքի ու կենցաղի ցուցադրմամբ։ Այդ արժանիքին պետք է վերագրել, որ 1925 թվականին այն վերահրատարակվել է։ Տպագրել է նաև «Սիրո զոհեր» վերնագրով մի վեպ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 50.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ալթունյան» հոդվածին։