Արշալույս Գյոզալյան
Արշալույս Մնացականի Գյոզալյան (1914, Չինչին, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Արշալույս Գյոզալյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Չինչին, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Արշալույս Գյոզալյանը ծնվել է 1914 թվականին, Շամշադինի շրջանի Չինչին գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Բերդի դպրոցում։ 1935 թվականին Կամոյի քառամսյա ուսուցչական կուրսերն ավարտելուց հետո նշանակվել է Իջևանի շրջանի Սևքարի յոթնամյա դպրոցի դասվար և աշխարհագրության ուսուցիչ։ 1937 թվականին տեղափոխվել է Շամշադինի շրջան և ուսուցչական աշխատանքի նշանակվել Ղրղիի միջնակարգ դպրոցում։ Նույն ուսումնական տարում Գյոզալյանը ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական տեխնիկումը։ Այնուհետև աշխատել է շրջանի Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում[1]։
1942 թվականին Գյոզալյանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է 409-րդ Հայկական դիվիզիայի 677-րդ հրաձգային գնդում, որի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի համար մղված ահեղ մարտերին։ Մոզդոկի պաշտպանության մարտերից մեկում վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո ավարտել է կրտսեր հրամանատարական դպրոցը և նորից մեկնել ռազմաճակատ։ Արշալույսը մարտնչել է 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի 45-րդ բրիգադի կազմում։ 1943 թվականին Գյոզալյանը ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1944 թվականի դեկտեմբերի 27-ին մարտկոցի հրամանատարի հրամանով Գյոզալյանի դիվիզիան խճուղին պահելով, թշնամուն ետ են շպրտել։ Հրամանատարության առաջադրանքը գերազանց կատարելու համար Գյոզալյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[1]։
Գերմանա-խորհրդային պատերազմի ավարտից հետո Գյոզալյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի շրջանի Պառավաքարի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգընթաց սովորել է Թբիլիսիի Պուշկինի անվան երկամյա մանկավարժական ինստիտուտում և այն ավարտել է 1958 թվականին։ Գյոզալյանը Չինչինի դպրոցում դասավանդել է կենսաբանություն և եղել է ուսումնափորձնական հողամասի վարիչ։ Գյոզալյանը պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով և դիպլոմներով[1]։
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշան