Արյան անալիզ (ռուս.՝ Анализ крови), արյան լաբորատոր հետազոտություն, որը հիվանդությունների մեծամասնության համար հիմնական ախտորոշման աղբյուրն է։ Արյան անալիզի ստացված արդյունքների հիման վրա ախտորոշվում և նշանակվում է հետագա բուժում[1]։

առարկայական ապակու վրա արյան հաստ կաթիլ և քսուք՝ նախատեսված լուսային մանրադիտակի համար

Ընդհանուր (կլինիկական) արյան անալիզ խմբագրել

Անալիզի տիպ և ժամանակ խմբագրել

Ընդհանուր անալիզի համար արյունը վերցնում են մատից, ավելի հազվադեպ երակից (ըստ բժշկի դիտողության) առավոտյան սոված փորին (արյան անալիզը վերցնելուց 4 ժամ հետո սննդի և ջրի կիրառումը արգելվում է)[2]։

Հիմնական ցուցանիշներ խմբագրել

Արյան ընդհանուր անալիզը ներառում է 5-4 հետազոտված պարամետրեր։ Անալիզի գլխավոր ցուցանիշները հետևյալն են[3].

Հեմոգլոբին խմբագրել

Հեմոգլոբինը (HGB — hemoglobin) Էրիթրոցիտների արյան պիգմենտ է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի փոխանցման համար, ինչպես նաև ածխաթթու գազը ետ դեպի թոքեր փոխանցման համար։ Հեմոգլոբինի քանակը որոշվում է գրամ/լիտրով[4]։ Արյան հեմոգլոբինի նվազումը հանգեցնում է անեմիայի։

Հեմոգլոբինի նորման կախված սեռից և տարիքից խմբագրել

Տարիք Սեռ Չափման միավոր` գ/լ
Մինչև երկրորդ շաբաթ 134 - 198
երկրորդից մինչև 4,3 շաբաթ 107 - 171
4,3-ից մինչև 8,6 շաբաթ 94 - 130
8,6-ից մինչև 4 ամիս 103 - 141
4-ից մինչև 6 ամիս 111 - 141
6-ից մինչև 9 ամիս 114 - 140
9-ից մինչև 1 տարի 113 - 141
1 տարեկանից մինչև 5 տարեկան 100 - 140
5 տարեկանից մինչև 10 տարեկան 115 - 145
10 տարեկանից մինչև 12 տարեկան 120 - 150
12 տարեկանից մինչև 15 տարեկան կանանց 115 - 150
տղամարդկանց 120 - 160
15 տարեկանից մինչև մինչև 18 տարեկան կանանց 117 - 153
տղամարդանց 117 - 166
18 տարեկանից մինչև 45 տարեկան կանանց 117 - 155
տղամարդկանց 132 - 173
45 տարեկանից մինչև 65 տարեկան կանանց 117 - 160
տղամարդկանց 131 - 172
65 տարեկանից հետո կանանց 120 - 161
տղամարդկանց 126 - 174

Էրիթրոցիտներ խմբագրել

Էրիթրոցիտները (RBC — red blood cells) արյան կարմիր մարմնիկներ են։ Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին և նրանց հիմնական ֆունկցիան թթվածին փոխանցելն ու այն օրգաններին և հյուսվածքներին հասցնելը։

Էրիթրոցիտների նորման կախված սեռից և տարիքից խմբագրել

Տարիք ցուցանիշ х 1012
նորածիններ 3,9 - 5,5
1-ից 3 օրական 4,0 - 6,6
1 շաբաթական 3,9 - 6,3
2 շաբաթական 3,6 - 6,2
1 ամսական 3,0 - 5,4
2 ամսական 2,7 - 4,9
3-ից 6 ամսական 3,1 - 4,5
6 ամսականից մինչև 2 տարեկան 3,7 - 5,3
2-ից մինչև 6 տարեկան 3,9 - 5,3
6-ից մինչև 12 տարեկան 4,0 - 5,2
12-ից 18 տարեկան տղաներ 4,5 - 5,3
12-ից 18 տարեկան տղաներ 4,1 - 5,1
Չափահաս տղամարդիկ 4,0 - 5,0
Չափահաս կանայք 3,5 - 4,7

Թրոմբոցիտներ խմբագրել

Թրոմբոցիտները (PLT — platelets) փոքր չափսի նախակորիզավոր արյան թիթեղներ են։ Թրոմբոցիտները պատասխանատու են արյան մակարդման համար։

Թրոմբոցիտների նորման կախված չէ սեռից, տարիքից և բոլորի համար նույնն է խմբագրել

180 — 320x109 սանդղակ/լ

Լեյկոցիտներ խմբագրել

Լեյկոցիտները (WBC — white blood cells) արյան սպիտակ մարմնիկներն են։ Այն իրականացնում է իմունային համակարգի վերահսկողությունը։ Լեյկոցիտների քանակի նվազեցումը կամ ավելացումն օրգանիզմում բորբոքային պրոցեսի նշան է։

Լեյկոցիտների նորման կախված տարիքից խմբագրել

Տարիք ցուցանիշ x109
մինչև 1 տարեկան 6,0 - 17,5
1-ից մինչև 2 տարեկան 6,0 - 17,0
2-ից մինչև 4 տարեկան 5,5 - 15,5
4-ից մինչև 6 տարեկան 5,0 - 14,5
6-ից մինչև 10 տարեկան 4,5 - 13,5
10-ից մինչև 16 տարեկան 4,5 - 13,0
16 տարեկանից հետո և չափահասներ 4,0 - 9,0

Լիմֆոցիտներ խմբագրել

Լիմֆոցիտները (LYM — lymphocyte) համարվում են մարդու օրգանիզմի իմունային համակարգի հիմնական սանդղակները։ Լիմֆոցիտը լեյկոցիտի տեսակ է, որը պատասխանատու է իմունային համակարգի մշակման համար և պայքարում է մանրէների և վիրուսների դեմ։

Լիմֆոցիտների նորման կախված տարիքից. խմբագրել

Տարիք Ցուցանիշ %
Նորածիններ 15 - 35
մինչև 2 շաբաթական 22 - 55
2 շաբաթականից մինչև 1 տարեկան 45 - 70
1 տարեկանից մինչև 2 տարեկան 37 - 60
2-ից մինչև 5 տարեկան 33 - 55
6-ից մինչև 7 տարեկան 30 - 50
8-ից մինչև 9 տարեկան 30 - 50
9-ից մինչև 11 տարեկան 30 - 46
12-ից մինչև 15 տարեկան 30 - 45
16 տարեկանից և չափահասներ 20 - 40

Մոնոցիտներ խմբագրել

Մոնոցիտները (MON — monocyte) օրգանիզմի առավել խոշոր իմունային սանդղակներ են։ Մոնոցիտները կարողանում են փոխանցվել արյունից դեպի հյուսվածքների օրգանիզմ։

Մոնոցիտների նորման կախված տարիքից. խմբագրել

տարիք Ցուցանիշ %
Նորածիններ 3 - 12
Մինչև 2 շաբաթական 5 - 15
2 շաբաթականից մինչև 1 տարեկան 4 - 10
1 տարեկանից մինչև 2 տարեկան 3 - 10
2 տարեկանից մինչև 5 տարեկան 3 - 9
6-ից մինչև 7 տարեկան 3 - 9
8-ից մինչև 9 տարեկան 3 - 9
9-ից մինչև 11 տարեկան 3 - 9
12-ից մինչև 15 տարեկան 3 - 9
16 տարեկանից և չափահասներ 3 - 9

Հեմատոկրիտ խմբագրել

Հեմատոկրիտը (HCT — hematocrit) ցուցանիշ է, որն արտացոլում է էրիթրոցիտների արյան ծավալը։ Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է տոկոսներով։

Հեմատոկրիտի նորման կախված սեռից և տարիքից. խմբագրել

Տարիք սեռ Ցուցանիշ %
մինչև 2 շաբաթական 41 - 65
2-ից մինչև 4,3 շաբաթական 33 - 55
4,3-ից մինչև 8,6 շաբաթական   28 - 42
8,6 շաբաթականից մինչև 4 ամսական 32 - 44
4-ից մինչև 6 ամսական 31 - 41
6-ից մինչև 9 ամսական 32 - 40
9-ից մինչև 12 ամսական 33 - 41
1 տարեկանից մինչև 3 տարեկան 32 - 40
3-ից մինչև 6 տարեկան 32 - 42
6-ից մինչև 9 տարեկան 33 - 41
9-ից մինչև 12 տարեկան 34 - 43
12-ից մինչև 15 տարեկան կանանց 34 - 44
տղամարդկանց 35 - 45
15-ից մինչև 18 տարեկան կանանց 34 - 44
տղամարդկանց 37 - 48
18-ից մինչև 45 տարեկան կանանց 38 - 47
տղամարդկանց 42 - 50
45-ից մինչև 65 տարեկան կանանց 35 - 47
տղամարդկանց 39 - 50
65 տարեկանից հետո կանանց 35 - 47
տղամարդկանց 37 - 51

Գունային ցուցանիշ խմբագրել

Գունային ցուցանիշը (ԳՑ) էրիթրոցիտներում հեմոգլոբինի կուտակումը որոշելու մեթոդ է` արտահայտված արտահամակարգային միավորներով։

Գունային ցուցանիշի նորման կախված չէ սեռից և տարիքից և բոլորի համար նույնն է խմբագրել

0,9 — 1,1

Այլ ցուցանիշներ խմբագրել

Արյան այլ անալիզներ խմբագրել

Արյան բիոքիմիական անալիզ խմբագրել

Արյան բիոքիմիական անալիզն անցկացնում են օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի, ներքին օրգանների, ինչպես նաև նյութափոխանակության գնահատման համար։

Անալիզի ժամ խմբագրել

Սոված փորին անալիզ անցկացնել (ցանկալի է առավոտյան ժամերին), սննդի վերջին ընդունման և արյան անալիզ վերցնելու միջև պետք 12 ժամից ոչ պակաս լինի։ Կարելի է միայն ջուր խմել (հյութը, թեյը, սուրճը բացառվում է)։ 24 ժամ մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամ` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Հիմնական ցուցանիշները և դրանց նորման խմբագրել

  • Գլյուկոզ -
  • < 14 տարեկան = 3,33 - 5,55
  • 14 - 60 տարեկան = 3,89 - 5,83
  • 60 - 70 տարեկան = 4,44 - 6,38
  • > 70 տարեկան = 4,61 - 6,10
  • Ընդհանուր Բիլիռուբին` 3,4 - 17,1 մոլ/լ.
  • Բիլիռուբին ուղղակի` 0 - 7,9 մոլ/լ.
  • Բիլիռուբին ոչ ուղղակի < 19 մոլ/լ.
  • Ասպարտատամինոտրանսֆերազա -
  • Կանայք` մինչև 31 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 37 ՄՄ/լ.
  • Ալանինամինոտրանսֆերազա -
  • Կանայք` մինչև 34 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 45 ՄՄ/լ.
  • Գամմա-ԳՏ -
  • Կանայք` մինչև 38 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 55 ՄՄ/լ.
  • Ֆոսֆատազա` 30-120 ՄՄ/լ.
  • Խոլեսթերին` 3,2-5,6 մոլ/լ.
  • Լիպոպրոտեինները ցածր խտությամբ` 1,71-3,5 մոլ/լ.
  • Ճարպ` 0,41-1,8 մոլ/լ.
  • Սպիտակուցներ` 66-83 գ/լ.
  • Ալբումիններ` 35-52 գ/լ
  • Կալիում (К+)` 3,5-5,5 մմոլ/լ.
  • Նատրիում (Na+)` 136-145 մմոլ/լ.
  • Քլոր (Сl-)` 98-107 մմոլ/լ.
  • Կրեատինին -
  • Կանայք` 53 - 97 մոլ/լ;
  • Տղամարդիկ` 62-115 մոլ/լ.
  • Միզանյութ` 2,8-7,2 մմոլ/լ.
  • Միզաթթու -
  • Տղամարդիկ` 210-420 մոլ/լ;
  • Կանայք` 150-350 մոլ/լ.
  • Ս-ռեակտիվ սպիտակուց` 0 - 5 մգ/լ.
  • Երկաթ (շիճուկային երկաթ) —
  • Կանայք` 8,95 - 30,43 մոլ/լ;
  • Տղամարդիկ` 11,64 - 30,43 մոլ/լ.

Արյան իմունոլոգիական անալիզ խմբագրել

Տվյալ անալիզի համար շիճուկը ստացվում ցենտրիֆուգումի մեթոդի միջոցով` սոված փորին երակից վերցված արյունից։ Արյան իմունոլոգիական անալիզն անցկացվում է մարդու օրգանիզմում իմունոդեֆիցիտի վիրուսի հայտնաբերման համար։ Բացի դրանից տվյալ արյան անալիզը կարող է հայտաբերել սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք վարակներ (սիֆիլիս, շրթունքի հերպես, քլամիդիա), ինչպես նաև հեպատիտի, կարմրուկի, կարմրախտի, պարոտիտի և տոքսոպլազմոզի բոլոր տեսակները։

Արյան իմունոլոգիական անալիզ անալիզի ժամանակ խմբագրել

Արյունը պետք է տալ սոված փորին առավոտյան ժամերին, սննդի վերջին ընդունման և արյուն վերցնելու միջև պետք է լինի 12 ժամից ոչ պակաս։

Օգտագործման շրջան խմբագրել

Արյան հորմոնային անալիզ խմբագրել

Արյան հորմոնային անալիզը անցկացվում է մարդու ներզատական համակարգի ամբողջ գործող օրգանների, ինչպես նաև հիպոֆիզ հիվանդության հայտնաբերման, վահանաձև գեղձերի, մակերիկամների և մարդու այլ ներծորող օրգանների որոշման համար։ Սովորաբար անցկացվում է ներքին սեկրեցիայի գեղձերի ֆունկցիայի խախտման կամ գեղձի չափսերի մեծացման առկայության դեպքում։

Հորմոնային անալիզի ժամանակ խմբագրել

Արյան հորմոնային անալիզը վերցվում է երակից և այն պետք է հանձնել սոված փորին` առավոտյան ժամերին։ Կանանց մոտ ցանկալի է հանձնել արյունը ցիկլի 5-7 օրերին, հաշվելով դաշտանի առաջին օրվանից։ 24 ժամից մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամից` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսային վիճակը։ Բացի դրանից, 7 օր հետո մինչև տվյալ անալիզը, անհրաժեշտ է դադարեցնել հորմոնային դեղային պրեպարատի ընդունումը։

Հիմնական ցուցանիշներ խմբագրել

Արյան շճաբանական անալիզ խմբագրել

Արյան շճաբանական անալիզը արյան հետազոտման լաբորատոր մեթոդ է, որն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ախտորոշման և պրոցեսի փուլը որոշելու համար։ Ռեակցիան հիմնված է հակամարմինների և հակածինների փոխազդեցությամբ։

Հետազոտության տվյալ մեթոդը կիրառվում է ուրոլոգիայում և վեներոլոգիայում։

Շճաբանական անալիզի ժամանակ խմբագրել

Արյան շճաբանական անալիզի համար արյունը վերցվում է առավոտյան, սոված փորին, երակներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Большая Медицинская Энциклопедия» (ռուսերեն). bigmeden.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Расшифровка анализа крови у взрослых и детей: нормы в таблице — Online-diagnos.ru» (ռուսերեն). online-diagnos.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. М.Б. Ингерлейб ПОЛНЫЙ СПРАВОЧНИК АНАЛИЗОВ И ИССЛЕДОВАНИЙ В МЕДИЦИНЕ.
  4. «Здоровьесберегающий сайт». www.polismed.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.