Արմինու (հուն․՝ Αρμίνου), գյուղ Կիպրոսի Հանրապետության Պաֆոսի շրջանում։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 29 մարդ։ Տեղակայված է Սալամիու գյուղից 5 կմ դեպի հյուսիս։ Գյուղը գտնվում է Դիարիզոս գետի վրա։ Կա գյուղի Արմինու անվանման երկու բացատրություն։ Առաջին պատմության համաձայն գյուղն Արմինու է կոչվել ի պատիվ իր առաջին բնակչի, որի անունը Արմինոս էր։ Երկրորդ պատմության համաձայն՝ գյուղը անվանակոչվել է Արմինու ի պատիվ հայերի, որոնք Բյուզանդիական տարիներին բնակեցրել են գյուղը։ Գյուղի գլխավոր եկեղեցին նվիրված է եղել Այիա Մարինային, սակայն 18-րդ դարում Տիմիոս Ստավրոսը ավերել է այն։ Այժմ գյուղում կա ընդամենը մեկ փոքր եկեղեցի։ Արմինուն ունի փոքրիկ չօգտագործվող պղնձի հանքավայր։ Կիպրոսի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ Ստիլիանիդեսը ծնվել է Արմինուում 1927 թվականին։

Գյուղ
Արմինու
Αρμίνου
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՇրջանՊաֆոսի
Մակերես8,990580 կմ²
ԲԾՄ575 մետր
Պաշտոնական լեզուհունարեն
Բնակչություն26 մարդ (2001[1])
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՔրիստոնեություն
ՏեղաբնականունԱրմինուցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքս8625
Փոստային դասիչ8625[2]
Արմինու (Կիպրոսի Հանրապետություն)##
Արմինու (Կիպրոսի Հանրապետություն)

Բնակչություն խմբագրել

Արմինուի բնակչությունը վերջին 70 տարիներին նվազել է.

Տարի Բնակչությունը
1881 207
1911 306
1931 397
1946 486
1973 176
1982 106
2001 26

Ժողովրդագրություն խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Census 2001
  2. ArminouPostcode Query.
  3. Census of Cyprus, 1881 — 1 — 1881. — P. 11.
  4. Census of Cyprus, 1891 — 2 — 1891. — P. 18.
  5. Census of Cyprus, 1901 — 3 — 1901. — P. 17.
  6. Census of Cyprus, 1911 — 4 — 1911. — P. 17.
  7. Census of Cyprus, 1921 — 5 — 1921. — P. 16.
  8. Census of Cyprus, 1931 — 6 — 1931. — P. 13.
  9. Census of Population and Agriculture 1946 — 7 — 1946. — P. 10.
  10. Census of Population and Agriculture 1960 — 8 — 1960. — P. 17.
  11. Cyprus census 1973 — 9 — CYSTAT.
  12. Απογραφή νοικοκυριών, 1976 (հուն.) — 10 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1976.
  13. Census of households, 1976 — 10 — CYSTAT, 1976.
  14. Census of housing, 1982 — 11 — CYSTAT, 1982.
  15. Απογραφή πληθυσμού 1992 (հուն.) — 12 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1992.
  16. Census of population 1992 — 12 — CYSTAT, 1992.
  17. Απογραφή πληθυσμού 2001 (հուն.) — 13 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001. — P. 68.
  18. Census of population 2001 — 13 — CYSTAT, 2001. — P. 68.
  19. Απογραφή πληθυσμού 2011 (հուն.) — 14 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2011.
  20. Census of population 2011 — 14 — CYSTAT, 2011.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմինու» հոդվածին։