Արմեն Հակոբյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Բենիամինի Հակոբյան (7 փետրվարի, 1964, Խանջյան, Արմավիրի մարզ - 15 հունվարի, 1994, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Արմեն Բենիամինի Հակոբյան
Ծնվել է7 փետրվարի, 1964
ԾննդավայրԽանջյան, Արմավիրի մարզ
Մահացել է15 հունվարի, 1994
Մահվան վայրՄաղավուզ, Մարտակերտի շրջան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ 1971 թվականից հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ։ Արմենը նաև երաժիշտ էր, նվագում էր մի քանի երաժշտական գործիքներ։ 1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայության հիմնական մասը անց է կացրել Լեհաստանում տեղակայված խորհրդային ռազմաբազայում։ Ծառայությունից վերադառնալով՝ սկսել է աշխատել հայրենի գյուղի դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։ 1993 թվականի փետրվարից անդամագրվել է Արցախյան շարժմանը և երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ։ Արմենը կռվել է Մարտակերտի շրջանում։ Հատկանշական է եղել նրա մասնակցությունը Հակոբ Կամարի գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1994 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Ամուսնացած էր, ունի մեկ որդի։