Արմեն Գևորգյան (երգիչ)

հայ երգիչ, երաժիշտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Վլադիմիրի Գևորգյան (հուլիսի 3 1963, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2019, Երևան, Հայաստան), հայ երգիչ, երաժիշտ։

Արմեն Վլադիմիրի Գևորգյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1963(1963-07-03)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 4, 2019(2019-12-04) (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտություներգիչ և երաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Վլադիմիրի Գևորգյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 3-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում։ Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա։ Մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին[2]։

Գործունեություն խմբագրել

1994 թվականից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ 2004 թվականին վերադարձել է Երևան և մինչև 2011 թվականը դասավանդել Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում։ 2009-2011 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը, ապա՝ Հայաստանի Ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավարը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://avproduction.am/?ln=am&page=person&id=366
  2. «Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  3. «AV Production - Արմեն Գևորգյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.