Արմեն Գասպարյան (հոկտեմբերի 23, 1970(1970-10-23), Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Արմեն Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1970(1970-10-23) (53 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1994)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)վավերագրական ֆիլմ
IMDbID ID 4303990

Կենսագրություն խմբագրել

Արմեն Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 23-ին Լենինականում։ Ավարտել է Ս․ Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը։ Սովորել է նաև Կումայրի-Փյունիկ 21-րդ դար կինոստուդիայում։ Ավարտել է Գյումրիի կինոռեժիսուրայի դասընթացները (Ալբերտ Մկրտչյանի արվեստանոց), իսկ 1994 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական դասընթացները (Վալենտին Չյորնիխի արվեստանոց)[1]։

2008 թվականին ստաժավորվել է Գերմանիայի Արենսհոպ քաղաքի Kunstler Haus Lukas ընկերությունում[1]։

Մի քանի փաստագրական հեռուստատեսային և կինոֆիլմերի հեղինակ է։ Ստացել է մի շարք եվրոպական միջազգային կինոփառատոների մրցանակներ[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Փաստագրական ֆիլմ
2011 Հայկական հաց
2008 Իմ եղբայրը եպիսկոպոս է
2004 Ռուսական անուն
2003 Սուրբ ծննդի տարածքը
2002 Ռեստավրատորների ժամանակագրությունը
1999 Խավարման վկաները
1995 Պատարագ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2011 Վերջին նոյեմբերը (անավարտ)
2011 Հայկական հաց
1999 Խավարման վկաները

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2011 Հայկական հաց
1999 Խավարման վկաները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Армен Гаспарян». kino-teatr.ru. 2011 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.