Արմեն Ադիլխանյան
Արմեն Ադիլխանյան (սեպտեմբերի 27, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր։
Արմեն Ադիլխանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1965[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Երկեր | Կուկարաչա 3D (մուլտֆիլմ) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և պրոդյուսեր |
16 տարեկան հասակից աշխատել է կինոյում։ Եղել է տեխնիկական աշխատող, օպերատոր, ֆիլմերի տնօրեն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Արմեն Ադիլխանյանը 2011 թվականին հիմնադրված «Կինոօստրով» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է։
Կինոկարիերա խմբագրել
Կինոյում նրա կարիերան սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ Ադիլխանյանը ընդունվել է 1982 թվականին որպես սովորական մեխանիկ, և մի քանի տարվա ընթացքում դարձել է օպերատոր։ 1989 թվականին Արմեն Ադիլխանյանը տեղափոխվել է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատել է տարբեր գովազդային կազմակերպություններում և տարբեր կինոնախագծերում՝ օգնականի կարգավիճակում։ 90-ականներին նա սկսել է աշխատել որպես ադմինիստրատոր և նկարահանող խմբերի տնօրեն։ 2004 թվականին Արմեն Ադիլխանյանը գլխավորել է «Պարադիզ» ընկերությանը կից հիմնադրված պրոդյուսերական կենտրոնը, որտեղ մինչև 2011 թվականը ղեկավարել է ֆիլմերի արտադրությունը։ 2003 թվականից «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրենն է և կենտրոնի բոլոր նախագծերի[2] : 2011թվականին հիմնադրել և ղեկավարում է Մոսկվայի «Կինոկղզի» և Երևանի «Կինոյի զարգացման և սատարման ֆոնդ» ընկերությունները։ Եղել է մի շարք ֆիլմերի պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Կուկարաչա», «Ամանորյա հարսանիք» ֆիլմերում։ Բնակվում է Մոսկվայում։
Ֆիլմագրություն խմբագրել
47-ից ավելի լիամետրաժ խաղարկային և 10-ից ավելի հեռուստաֆիլմերի և սերիալների փոխտնօրեն, ռեժիսոր և գործադիր պրոդյուսերն է[3]։
Ֆոտոխցիկի մեխանիկ, օպերատորի օգնական խմբագրել
- 1982 - վարպետ
- 1983 - Կրակ, որ փայլում է գիշերը
- 1983 - Անուշի մայրը
- 1984 - Գորանի
- 1980 - 13-րդ Առաքյալը
- 1980 - Եվ ամեն ինչ նորից կլինի
Երկրորդ օպերատոր խմբագրել
- 1987 - Եվ ամեն ինչ կկրկնվի
- 1988 - Արյուն
- 1988 - Արարման յոթերորդ օր
- 1989 - Լոռի, իմ սեր
- 1989 - Մարտիրոսի ուխտագնացությունը
- 1990 - քարասունյոթ օր
Նկարահանող խմբի տնօրեն խմբագրել
- 1992 - Վագոն
- 1993 - Դրախտի երեխաներ
- 1997 - Շարադրություն՝ Հաղթանակի օրվա առթիվ
- 1998 - Երկինքը ադամանդների մեջ
- 1998 - Իմ փոխարեն
- 1998 - Լավ ու վատ
- 1999 - Կամուրջներ
- 1999 - Շպալիկով
- 2000 - Կարիերա
- 2000 - Պաշտպանության գիծ
- 2001 - ժամանակները չեն ընտրում
- 2001 - Ֆիկուս
- 2001 - Կարապի լիճ
- 2002 - Հրեշտակը Ճամպեզրին
- 2004 - Երկար հրաժեշտ
Պրոդյուսեր խմբագրել
- 2000 - Կարճ. գեղարվեստական ֆիլմեր «Արարատի լեգենդները» (5 սերիա) ընդհանուր խորագրի ներքո, ռեժ. և պրոդյուսեր Օլգա Ժուլինա։
- 2005 - Ունկնդիր
- 2005 - Անսպասելի ուրախություն
- 2006 - Սրիկաներ
- 2007 - Ռուդ և Սեմ
- 2008 - Մոնտանա
- 2008 - Պլատոն
- 2008 - Ալյոնուշկայի և Երյոմայի արկածները
- 2009 - Ալյոնուշկայի և Երյոմայի նոր արկածները
- 2010 - Մեծահասակ դուստրը կամ թեստ ...
- 2010 - Փոխհատուցում
- 2011 - Համբուրիր պատի միջով
- 2011 - Իմ ընկերը հրեշտակ է
Ռեժիսոր խմբագրել
- 2011 - Կուկարաչա
- 2012 - Ամանորյա ամուսնություն
Սցենարիստ խմբագրել
- 2012 - Պտուտակից
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արմեն Ադիլխանյան
- ↑ Հովսեփյան, Սերգեյ (2019 թ․ օգոստոսի 27). «Պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը Կինոյի մասին օրինագիծ է ներկայացրել. «Ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ գոնե մի երիտասարդի հետ պահեմ արտագաղթի մտքից» | | ԿինոՊրես». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Адилханян Армен Георгиевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.