Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմենուհի Ալեքսանյան (օգոստոսի 3, 1976(1976-08-03), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծուհի, խմբագիր, ՀԳՄ անդամ՝ 2007 թվականից։

Արմենուհի Ալեքսանյան
Ծնվել էօգոստոսի 3, 1976(1976-08-03) (47 տարեկան)
ԾննդավայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունwoman poet
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
Արմենուհի Ալեքսանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 3-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Լուսաշողի, այնուհետև Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1999-2005 թվականներին աշխատել է Արարատի մարզի Լուսաշող գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Այնուհետև աշխատել է «Նոր հայացք» թերթում, որպես լրագրող, ապա՝ «Իրավայան Զարկերակ» ամսագրում՝ որպես գլխավոր խմբագիր։ Այժմ ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում։

Նրա բանաստեղծությունների ժողովածուն 2003 թվականին արժանացել է ՀԳՄ և «Գ․ Դարբինյան» հիմնադրամի մրցանակին[1]։

Երկեր խմբագրել

  • Սովորական խամաճիկ (բանաստեղծություններ), Ե․, 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 14։