Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմատ (այլ կիրառումներ)

Արմատ, բառի այն մասը, որը ենթակա չէ փոփոխության։ Ամեն բառ ունի իր արմատը. «երգիչ», «երգել», «երգարան» բառերի արմատն է «երգ»։ «Մայրիկ», «մայրենի», «մայրական» բառերի արմատն է «մայր»։ Արմատը բառի անփոփոխ մասն է։ Բառի արմատին միացած մասնիկը կոչվում է ածանց։ Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակություն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակություն չունի։ Այն բառը, որ կազմված է միայն մի արմատից, կոչվում է պարզ բառ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 92