Արճճախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Արճճախոտազգիներ (Plumbaginaceae)
Ցեղ Արճճախոտ (Plumbago)
L., 1753

Արճճախոտ (լատին․՝ Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արճճախոտ եվրոպական (P. europaea

Ձևաբանություն խմբագրել

Արմատային համակարգը հզոր է, ցողունի բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմիր, ծիրանագույն, մանուշակավարդագույն, վարդագույն, դեղին կամ սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը երկփեղկ է, ճայթող։ Պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիների քարքարոտ և ժայռոտ վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արճճախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արճճախոտ» հոդվածին։