Արճիշակ (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արճիշակ (այլ կիրառումներ)
Արճիշակ, գետ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևմտյան լանջերից, հոսում արևմուտք և Վան քաղաքից հյուսիս-արևելք թափվում Արճակ լիճը։ Երկարությունը 55 կմ է։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ հունիսին։ Արճիշակի ավազանում է պատմական Թոռնավան գավառի Սևան ամրոցը[1]։
Արճիշակ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 55 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վասպուրականի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Արճակ լիճ |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Վանի մարզ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 88)։ |