Արձագանգ Փարիզի

պարբերական

«Արձագանգ Փարիզի», ազգային, քաղաքական երկշաբաթաթերթ, ապա՝ շաբաթաթերթ։ Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ։

Արձագանգ Փարիզի
ֆր.՝ Artsakank Parisi
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էապրիլի 10, 1916
ՀիմնադիրՅակոբ Թիւրապեան
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էհուլիսի 12, 1925 և 1956

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1916-1925 և 1955-1956 թվականներին Փարիզում։ Տնօրեն-խմբագիր՝ Հակոբ Թյուրապյան (Բ. Վարազդատ)։

Տպագրել է նյութեր ֆրանսահայ համայնքի կյանքի, միջազգային քաղաքական իրադարձությունների, հայ ազգային-քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ։ Շարունակաբար անդրադարձել է Հայկական հարցին, Խորհրդային Հայաստանի առօրյային, Սփյուռքին։ Լույս է ընծայել նաև գեղարվեստական գործեր։ Ունեցել է բացառիկ համարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։