Արհեստական սերմնավորման կայան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արհեստական սերմնավորման կայան , կազմակերպվում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար։
Արհեստական սերմնավորման կայանը լինում է՝
- պետական,
- միջկոլտնտեսային,
- հիմնական
- և օժանդակ։
Պետական արհեստական սերմնավորման կայանի աշխատանքները մեծ մասամբ զուգակցվում են տոհմային գործի հետ։ Հիմնական կայաններում արտադրող արուներից սերմնահեղուկ է վերցվում, մշակվում և տեղափոխվում տնտեսություններում գործող օժանդակ կայանները՝ կենդանիներին բեղմնավորելու համար։
Հայաստանում առաջին կայանը ստեղծվել է 1932 թվականին։ 1972 թվականին երկրում գործում էին տոհմային գործի և արհեստական սերմնավորման 8 և միայն սերմնավորման պետական 6 կայան։ Հիմնական կայանները տեղեկայված են եղե; Բերդում և Հրազդանում, իսկ օժանդակ կայաններ՝ գրեթե բոլոր տնտեսություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 81)։ |