Արկադի Մորդվինով
Արկադի Գրիգորևիչ Մորդվինով (ռուս.՝ Аркадий Григорьевич Мордвинов, իսկական ազգանունը՝ Մորդվիշև (ռուս.՝ Мордвишев), հունվարի 15 (27), 1896, Q18776845?, Q19721787?, Պոչինկովսկի շրջան - հուլիսի 23, 1964[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։
Արկադի Մորդվինով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15 (27), 1896 |
Ծննդավայր | Q18776845?, Q19721787?, Պոչինկովսկի շրջան |
Մահացել է | հուլիսի 23, 1964[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ոճ(եր) | Stalinist Empire style? |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Radisson Royal Hotel? |
Պարգևներ | |
Arkady Mordvinov Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի ինժեներական-շինարարական ֆակուլտետը (1930 թ.)։ ՎՕՊՐԱ-ի անդամ (1929-1932 թթ.)։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ճարտարապետական և շինարարական գործերի կոմիտեի նախագահ (1943-1947 թթ.)։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի նախագահ (1950-1955 թթ.)։
Մոսկվայում հոսքային-արագընթաց մեթոդով բնակելի տների շինարարության նախաձեռնողը (Գորկու փողոցում, 1937-1939 թթ., Մեծ Կալուժսկայա փողոցում, այժմ՝ Լենինի պողոտայի սկզբում, 1939-1940 թթ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.)։
Մորդվինովի այլ գործերից են Մոսկվայում՝ «Ուկրաինա» հյուրանոցը (Վ․ Օլտարժևսկու և ուրիշների հետ, 1957 թ., նախագիծը՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ.), Նովիե Չերյոմուշկի շրջանի կենտրոնի հատակագծումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1956-1964 թթ.), Կոմերիտմիության պողոտայի հիմնումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1958-1965 թթ.)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Мордвинов Аркадий Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Մորդվինով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 52)։ |