Արկադի Աշոտի Ծատրյան (սեպտեմբերի 5, 1961, Ստեփանակերտ), «Ագո» կամավորական ջոկատի ազատամարտիկ, ՊԲ փոխգնդապետ (19981981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1992 թվականից ՊԲ Յոթանասունմեկերորդ աոանձին մոտոհրաձդային գումարտակի հրամանատարի տեղակալ, 1998-2000 թվականներին՝ առանձին նորոգմանվերականգնողական հենակետի հրամանատար։

Արկադի Աշոտի Ծատրյան
օգոստոսի 5, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Կոչումփոխգնդապետ
ԶորամասԽՍՀՄ ԶՈհ
Հրամանատարն էր«Ագո» կամավորական ջոկատի ազատամարտիկ
ՊաշտոնՊԲ փոխգնդապետ
Պարգևներ«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան,«Շուշիի ազատագրմր-համար» մեդալ,«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Մարտեր խմբագրել

1988-1994 թվականներին մասնակցել է Ասկերանի (Ջամիլու, Կարազյավ, Խոջալու, Նախիջևանիկ, Սարուշեն և այլն), Մարտունիի (Ղարադաղլու, Մյուրիշեն), Հադրութի (Տող, Ծամձու), Մարտակերտի, (Մաղավուզ, Կարմիրավան) Ֆիզուլիի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Շուշիի (Լիսագու, Զառսլու), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Աղդամի, Ջաբրայիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրմր-համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։