«Արկադիա» (անգլ.՝ Arcadia), ամերիկացի նկարիչ, լուսանկարիչ, մանկավարժ, ռեալիստական և ժանրային ոճերի հեղինակ Թոմաս Իկինսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 98,1 × 114,3 սմ։

Արկադիա
տեսակգեղանկար
նկարիչԹոմաս Իկինս
տարիմոտ 1883
բարձրություն98,1 սանտիմետր[1]
լայնություն114,3 սանտիմետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
Ծանոթագրություններ
 Arcadia by Thomas Eakins Վիքիպահեստում

Այսօր «Արկադիա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում[3] (Նյու Յորք, ԱՄՆ

Նկարագիր խմբագրել

«Արկադիա» ստեղծագործությունը Իկինսի մյուս աշխատանքների համեմատ, որոնք ամենօրյա կյանքն են ներկայացնում, տարբերվում է նրանով, որ ներկայացված է իդեալականացված հովվերգական բնանկար։ Ֆիգուրները երեքն են․ կանգնած մերկ պատանի, որը երկու ֆլեյտա է նվագում։ Մյուս երկու ֆիգուրները պառկած են, որոնցից մեկը՝ դարձյալ տղա, նվագում է։ Նրա կողքին պառկած է մերկ աղջիկ, որը լսում է տղաների նվագը (աղջկան կարելի է ճանաչել երկար մազերից, որոնք հավաքված են ծոծրակի մոտ)[4]։

Պատմություն խմբագրել

Երբ Իկինսը 1890-ական թվականներին դասավանդել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, սկսել է նկարել և լուսանկարել մոդելների՝ հին հունական հանդերձանքով կամ մերկ, որոնք կեցվածք էին ընդունում դասական կամ դասականին նման կերպով։ Այդ ժամանակահատվածում արված մի քանի լուսանկար ծառայել են ապագա գեղանկարների համար որպես մոդելներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադիա (նկար)» հոդվածին։