Արծվապտեր տավրիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Հիպոլեպիդազգիներ
Տեսակ Արծվապտեր տավրիական
Լատիներեն անվանում
Pteridium tauricum


Արծվապտեր տավրիական (լատին․՝ Pteridium tauricum), հիպոլեպիդազգիների ընտանիքի, Արծվապտերների ցեղին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։

Նկարագրություն խմբագրել

Հաստ սողացող կոճղարմատով բազմամյա բույս է։ Երկար կոթուննորով վայերը մինչև 2 մետր բարձրություն ունեն։ Եռակի փետրաձև հատված թիթեղը վառ կանաչ է, կաշենման և ձվաձև-եռանկյունի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում բույսը հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ներքին Հանդ գյուղի շրջակայքում)։ Աճում է նաև Ղրիմում, Մեծ Կովկասում, Արևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում և Թալիշում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, գետերի ափին, բաց տեղերում[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.