Աշոտ Ավդալյանի երկրորդ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն տպագրության է հանձնվել 1981 թ., սակայն լույս է տեսել միայն 1984։ Ժողովածուն կազմված է երեք բանաստեղծական շարքերից՝ «Առավոտ», «Որմնանկար» և «Խմբերգ»։ Մեկ օրվա մեջ տեսնել կյանքը, մեկ օրվա մեջ խտացնել կյանքի գեղագիտական ընկալումները և այդ դիտակետից քննել ժողովրդի ապրելակերպը, ծեսերն ու ավանդույթները, ազգային նկարագիրը, անցյալի ու ներկայի աղերսները։ Եվ բանաստեղծել օրվա մասին ըստ մարդու և ժամանակի ընթացքի տարբերիչ առանձնահատկությունների, որոնք տվյալ դեպքում կազմում են Առավոտը, Որմնանկարը և Խմբերգը՝ սիմվոլիկ այն ընկալումները, որ բնորոշ են նկարչական-պատկերային մտածողությանը։ Այդ Ամենն էլ թելադրում է լեզվական արտահայտչական որոնումներ և փորձեր՝ հարազատ մնալու առաջադրվող գեղագիտական խնդիրներին[1]։

Արծաթե օր
ՀեղինակԱշոտ Ավդալյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծական ժողովածու
Բնօրինակ լեզուհայերեն
ՀրատարակիչՍովետական գրող
Հրատարակման տարեթիվ1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշոտ Ավդալյան, Արծաթե օր, Երևան, Սովետական գրող, 1984։