Արխիպ Տեսլենկո
Արխիպ Եֆիմովիչ Տեսլենկո (ուկրաիներեն՝ Архип Юхимович Тесленко, մարտի 2 (14), 1882 կամ 1882, Lokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28 (հուլիսի 11), 1911 կամ 1911, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գրող։
Արխիպ Տեսլենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (14), 1882 կամ 1882 |
Ծննդավայր | Lokhvitsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 28 (հուլիսի 11), 1911 կամ 1911 |
Վախճանի վայր | Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պատմվածք |
Arkhyp Teslenko Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Արխիպ Տեսլենկոն ծնվել է 1882 թվականին Պոլտավայի մարզի Խարկովցի գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Ծնողները, չնայած իրենց աղքատությանը, աշխատում են որդուն կրթություն տալ։ 1897 թվականի փետրվարին Տեսլենկոյի «հերետիկոսության ու ազատամտության» համար վտարվել է տեղի ծխական դպրոցից։ Այնուհետև կուլակների մոտ բատրակություն է արել, աշխատել որպես գրագիր, հեռագրիչ։ 1904-1905 թվականներին Տեսլենկոն գրել է մի շարք պատմվածքներ գյուղական չքավորության կյանքից, որոնք տպագրվել են 1907 թվականին։ 1905 թվականին Տեսլենկոյին ձերբակալում են գյուղացիների մեջ հեղափոխական թռուցիկներ տարածելու համար։ Հինգ շաբաթ նա նստում է բանտում։ Բանտից ազատվելուց հետո Տեսլենկոն շարունակում է իր հեղափոխական գործունեությունը։ Կուլակները հետապնդում են նրան, և ստիպված նա փախչում է։ 1906 թվականի հոկտեմբերին նրան կրկին ձերբակալում են և աքսորում Վյատկայի նահանգ։ Աքսորից տանջված, թոքախտով հիվանդ՝ Տեսլենկոն 1910 թվականին վերադառնում է հայրենիք, ապրում ծայրահեղ աղքատության մեջ, բայց և այնպես, շարունակում է իր գրական գործունեությունը։ Չքավոր երիտասարդությունը, շահագործումից ու դաժան ճնշումից խորտակված նրա կյանքը Տեսլենկոյի հիմնական թեման է[1][2]։
Հիշատակ խմբագրել
- Խարկովցի գյուղում հիմնադրվել է Տեսլենկոյի անվան գրական թանգարան։
- 1974 թվականին Լոխովիցայի շրջկենտրոնում՝ Մշակույթի տան դիմաց բացվել է Արխիպ Տեսլենկոյի հուշարձանը (քանդակագործ՝ Իննա Կոլոմիեց)։
- Կիևի այն տանը, որտեղ 1905-1909 թվականներին ապրել է Տեսլենկոն, փակցվել է նրա հուշատախտակը (գրանիտ, ճարտարապետ՝ Ի. Ի. Մակուշենկո)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ուկրաինական կլասիկ գրողների պատմվածքներ, Հայպետհրատ, Երևան, 1956։
- ↑ «Тесленко // Литературная энциклопедия. Т. 11. — 1939 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
Աղբյուրներ խմբագրել
- Енциклопедія українознавства. В 10 т. / Гол. ред. В. Кубійович. - Париж; Нью-Йорк: Молоде Життя, 1954-1989
Գրականություն խմբագրել
- Євшан М. А. Тесленко // ЛНВ. - Ч. 4. - Львів, 1912.
- Півторадні В. Архип Тесленко. - К., 1991 1 1956.
- Сарана Ф. Бібліографія творів і літератури про А. Тесленка // Архип Тесленко. Твори. - К., 1956.
- Смілянська В. Архип Тесленко. - К., 1971.
- Степан Процюк про Василя Стефаника, Карла-Густава Юнга, Володимира Винниченка, Архипа Тесленка, Ніку Турбіну / С. Процюк. - Київ : Грані-Т, 2008. - 96 с. - (Серія «Життя видатних дітей»). - ISBN 978-966-465-155-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխիպ Տեսլենկո» հոդվածին։ |