Արխեոցիատ
Արխեոցիատ
Արխեոցիատներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Պարազոա
Տիպ Սպունգներ
Լատիներեն անվանում
Archeocyatha
Vologdin, 1937
Հոմանիշներ
  • Cyathospongia Okulitch, 1935
  • Pleospongia Okulitch, 1935
Ենթատաքսոններ
  • Regulares Vologdin, 1937
  • Irregulares Vologdin, 1937


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում



EOL 6868308

Արխեոցիատ (լատին․՝ Archaeocyathi) (հունարեն՝ άρχαίος-հնագույն և հունարեն՝ χύαθος-գավաթ), բրածո անողնաշարավոր ծովային կենդանիներ, ապրել են քեմբրի դարաշրջանում։ Ծակոտկեն, երկպատանի կրային կմախքով, կոնաձև կամ գավաթաձև կաոուցվածքի, փոքր չափերի՝ երկարությունը՝ 5-10 սմ (որոշ ձևերի մոտ՝ մինչև 1 մ), տրամագիծը՝ 1, 5-3 սմ (հազվադեպ՝ մինչև 50 սմ)։ Ապրել են առանձին, երբեմն՝ գաղութներով, մինչև 100 մ խորության վրա, հատակին կպած։ Ըստ կմախքի կառուցվածքի և սնման եղանակի, նման են սպունգներին ու առանձնացվում են որպես վերջիններիս ենթատիպ։ Արխեոցիատի հսկայական կուտակումներն առաջացրել են հնագույն (վաղ քեմբրիի) խութերը։ Հայտնի է արխեոցիատի ավելի քան 1000 տեսակ՝ գտնված երկրագնդի բոլոր մասերում։ Արխեոցիատը ստորինքեմբրիի նստվածքների ղեկավարող բրածոներ են։

Պահպանում խմբագրել

Արխեոցիատի մնացորդները հիմնականում պահպանվում են որպես կարբոնատային կառույցներ կրաքարային մատրիցում։ Սա նշանակում է, որ բրածոները չեն կարող քիմիապես կամ մեխանիկորեն մեկուսացվել (բացառությամբ որոշ նմուշների, որոնք արդեն քայքայվել են իրենց մատրիցներից)։

 
1– Ճեղք 2– փորոքային խոռոչ 3– Ներքին պատ 4– Ծակոտի 5– Սեպտում 6– Արտաքին պատ 7– Ռիզոիդ

Զարգացման պատմություն խմբագրել

Արխեոցիատներն առաջացել են մոտ 525 միլիոն տարի առաջ, ենթադրաբար Արևելյան Սիբիրի տարածքում, Երկրագնդի այլ տարածքներում ավելի ուշ տարածվեցին։ Դրանց կտրուկ անհետացումը սկսվել է 516 միլիոն տարի առաջ (Տոյոնյան դարաշրջան)։ Իր ծաղկման կարճ ժամանակահատվածում արխեոցիատները շատ տարածված և բազմազան էին, դրանց մնացորդները հայտնաբերվել են մոլորակի բոլոր մայրցամաքներում։

Մորֆոլոգիա խմբագրել

Արխեոցիատների մարմինը ունի կրաքարային կմախք, որը բաղկացած էր ծակոտկեն շերտավոր կազմավորումներից։ Կմախքն ուներ մեկ կամ երկու պատեր։ Արտաքին պատի ծակոտիները ավելի փոքր էին, քան ներքինինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 67