Արիֆ Ալվի (ուրդու՝ عارف علوی, անգլ.՝ Arif Alvi, հուլիսի 29, 1949(1949-07-29), Կարաչի, Սինդ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, քաղաքական գործիչ, 2018 թվականից Պակիստանի նախագահ։

Արիֆ Ալվի
 
Կուսակցություն՝ Pakistan Tehreek-e-Insaf?
Կրթություն՝ Խաղաղօվկիանոսյան համալսարան, Միչիգանի համալսարան և De'Montmorency College of Dentistry?
Մասնագիտություն՝ ատամնաբույժ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 29, 1949(1949-07-29) (74 տարեկան)
Ծննդավայր Կարաչի, Սինդ, Պակիստան
Քաղաքացիություն  Պակիստան
Ամուսին Samina Alvi?

Կնեսագրություն խմբագրել

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 29-ին[1][2][3][4] Կարաչիում, Պակիստանի Դոմինիոնում[5]։ Կա տեղեկատվություն, որ նրա ծննդյան տարեթիվը 1949 թվականի օգոստոսի 29-ն է[6], ինչպես նաև հանդիպում են աղբյուրներ, որոնք նրա ծննդյան թիվը նշում են 1947 թվականը[7][8]։

Նրա հայրը՝ Հաբիբ-ուր-Ռեհման Էլահի Ալվին, ատամնաբույժ էր Բրիտանական Հնդկաստանում։ Հետագայում նա տեղափոխվել է Կարաչի երկրի բաժանումից հետո[6] և սեփական ատամնաբուժարանն է բացել Սադարում[7]։ Հաբիբ-ուր-Ռեհման Էլահի Ալվին «Ջամաաթ-ի-իսլամի» կուսակցության անդամ էր[3]։ Համաձայն «Արդարության համա շարժում» կայքի՝ Արիֆ Ալվիի հայրը Հնդկաստանի վարչապետ Ջավահառլալ Ներուի ատամնաբույժն էր[6][9]։

Կարաչիում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո[10] Արիֆ Ալվին տեղափոխվում է Լահոր 1967 թվականին բարձրագույն կրփուփյուն ստանալու համար[3]։ Ատամնաբույժի բակալավրի աստիճան է ստացել De’Montmorency ատամնաբուժական քոլեջն ավարտելուց հետո։ 1975 թվականին ավարտել է Միչիգանի համալսարանը՝ դառնալով ատամների պրոթեզավորման ոլորտի մագիստրոս[11]։ 1984 թվականին University of the Pacific-ում օրթոդոնտիայի ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել[12]։ Վերադառնալով Պաիստան՝ սկսել է աշխատել որպես ատամնաբույժ, իսկ հետո բացել է սեփական ստոմատոլոգիական կլինիկան՝ Alvi Dental Hospital[10]։ Ամուսնացած է Սամինա Ալվիի հետ, ունեն չորս երեխա[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Arif Alvi — 13th President of Pakistan». Daily Times. 2018 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Dr Arif Alvi: Two interesting facts». The News (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ڈاکٹر عارف الرحمان علوی نے سیاسی سفر کا آغاز جماعت اسلامی سے کیا». Nawa-i-Waqt (ուրդու). 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Detail Information». 2014 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «From dentist's office to President House». The Nation. 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 Suhail, Riyaz (2018 թ․ սեպտեմբերի 4). «ڈینٹسٹ سے صدر پاکستان کا سفر». BBC News اردو. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 «Pakistan new President Arif Alvi is son of Nehru's dentist». The Economic Times. 2018 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Newly-elected President Arif Alvi is son of Nehru's dentist». www.pakistantoday.com.pk. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Dr Arif Alvi's father was Jawaharlal Nehru's dentist | Life & Style». Geo.tv. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. 10,0 10,1 «ڈاکٹرعارف علوی - طلبہ سیاست سے ایوانِ صدرتک -». ARY News. 2018 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «The cleric, the lawyer and the partyman | The Express Tribune». The Express Tribune. 2018 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Who is Arif Alvi?». Dunya News. 2018 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Dr Arif ur Rehman Alvi - 10 things to know about the newly elected 13th President of Pakistan». Dunya News. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիֆ Ալվի» հոդվածին։