Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արիս Ալեքսանյան (1901, Թուրքիա - հունիսի 27, 1961(1961-06-27), Համիլտոն, Օնտարիո, Կանադա), նշանավոր ճանապարհորդ, հայ կանադացի գործարար։ Հոդվածներում և հրատարակումներում հանդիպում է Ա. Լ. Ալեքսանյան և Արիս Լ. Ալեքսանյան անուններով։

Արիս Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել է1901
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էհունիսի 27, 1961(1961-06-27)
Մահվան վայրՀամիլտոն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունգործարար

Վաղ կյանք խմբագրել

Արիս Ալեքսանյանի կյանքի սկզբնական շրջանի մասին քիչ տեղեկություններ կան։ Ծնվել է 1901 թվականին Աղինում` Թուրքիայում։ Ծննդյան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Վաղ տարիքում ծնողների վաղաժամ մահվան արդյունքում որբացել է։ Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար 6 ամիս թաքնվել է Թուրքիայի Անատոլիա շրջանում։ Այս ժամանակահատվածում վիրավորվել է[1],, սակայն, ի վերջո, նրան հաջողվել է փախչել երկրից։ 1920 թվականին ժամանել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին տեղափոխվել Կանադա։

Ջորջթաուն, Օնտարիո որբանոց խմբագրել

1923 թվականին Արիսը տեղափոխվեց Ջորջթաուն (Օնտարիո)` դառնալու ուսուցիչ և օգնական[2] հայ որբերի դպրոցում և ֆերմայում[3]։ Տղաները Հայոց ցեղասպանության տուժածներից էին։ 1900-1914 թվականներին Կանադան ընդունել է շուրջ 1500 հայ փախստականի[4]։ 1920-ական թվականների սկզբում նոր խմբեր եկան Կանադա, այդ թվում` նաև մի խումբ, որը հետագայում կոչվեց «Ջորջթաունյան տղաներ»[4]։ Ընդհանուր առմամբ, Ջորջթաունյան դպրոցն ընդունեց 109 տղայի[2], որոնց կրթում էին ֆերմերության համար[4]։ Այս ընթացքում Արիսը հիմնեց «Արարատ» ամսաթերթը[5], որն արտացոլում էր որբանոցի տղաների գրական և արվեստի ստեղծագործություները։ Ամսաթերթն օգնեց տղաներին զարգացնել իրենց անգլերեն լեզվի հմտությունները[2]։ Արիսը որպես կերպար ընդգրկվեց Ջորջթաունի որբանոցի մի ներկայացման մեջ։ "The Georgetown Boys" ներկայացման պրեմիերան կայացավ 2008 թվականին Ջորջթաունի Ջոն Էլիոթ թատրոնում[6]։ Արիսը հանդես է եկել նաև "Call Me Aram" մանկական գրքում, որը նույնպես Ջորջթաունյան տղաների մասին է[7]։ Իսկ վերջերս հանդես եկավ "The Georgetown Boys: A Musical" մյուզիքլում, որը բեմադրվեց 2009 թվականի ապրիլին Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնում[8]։

Ամուսնություն և ընտանիք խմբագրել

1927 թվականին Արիս Ալեքսանյանն ամուսնացավ Մերի Պողոսյանի հետ, ով վերջերս էր ժամանել Կանադա Եգիպտոսից[2]։ Համիլթոն տեղափոխվելուց առաջ որոշ ժամանակ նրանք ապրեցին որբանոցում։ Միասին ունեցան երեք զավակ` Արամը, Արմենը և Ալբերտը։

Գործունեություն խմբագրել

Տեղափոխություն դեպի Համիլթոն, Օնտարիո խմբագրել

1927 թվականին Արիսը տեղափոխվեց Համիլտոն (Օնտարիո)[2], որտեղ բացեց արևելյան գորգերի խանութ՝ անվանելով այն «Oriental Art Galleries»[2]։ Առաջին վաճառքը նրան բերեց 64 դոլլար եկամուտ։ Նա ներմուծում էր գորգեր աշխարհի տարբեր երկրներից, իսկ հետո սկսեց ճանապարհորդել դեպի Մերձավոր Արևելք՝ իր բիզնեսի համար գորգեր գնելու նպատակով[9]։ Այս ժամանակահատվածում սկսեց իրականացնել նաև գորգերի մաքրման ծառայություն։

Աշխարհի ճանապարհորդ խմբագրել

1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին Արիսը հիմնականում մեկնում էր Մերձավոր Արևելք՝ գորգեր գնելու[10]։ Համիլտոնում շատ քիչ մարդիկ կարող էին այս ժամանակատվածում գնալ այդպիսի էկզոտիկ երկրներ, ուստի նրա ուղևորությունները բխում էին տեղական հետաքրքրություններից[11]։ Այդ ճամփորդությունները հաճախ լուսաբանվում էին «The Hamilton Spectator» ամսագրում[12]։ Համիլտոնի իր խանութի պատուհանին նա փակցրել էր քարտեզ, որի վրա նշում էր իր ուղևորությունները։ Տարբեր երկրներից վերադառնալուց հետո նա տեղական համայնքի և եկեղեցական խմբերի համար դասախոսություններ էր կարդում՝ ցուցադրելով նաև լուսանկարներ և ֆիլմեր իր ուղևորությունների մասին[10]։ Նա ասում էր, որ պատերազմից հետո՝ մինչև 1958 թվականը, ճամփորդել է շուրջ 304.000 մղոն[13]։ Արիսը նաև հմուտ լեզվագետ էր. կարողանում էր խոսել վեց լեզվով։ Այդ կարողությունն օգտագործում էր գործնական բանակցությունների ժամանակ ավելի քան 15 երկրում[1]։

Գորգերի բիզնեսի ընդլայնում խմբագրել

1950 թվականին Արիսն ընդլայնեց իր բիզնեսը՝ բացելով գորգերի երկրորդ խանութը Օտտավայում։ Ընդլայնեց նաև գորգերի մաքրման ծառայությունը Համիլտոնում[14]։ 1955 թվականին ընկերությունը գրանցվեց «Alexanian and Sons Limited» անվամբ[14]։

Ներգրավում համայնքներում խմբագրել

Արիս Ալեքսանյանը ներառված էր տարբեր հասարակական խմբերում։ Նա աջակցում էր Հայ առաքելական եկեղեցուն, Համիլտոնի խմբի հնագույն վայրերին և «Kiwanis» ակումբին[9]։ Իր ուղևորությունների ընթացքում ձեռք է բերել կապեր և ընկերներ աշխարհի տարբեր վայրերում։ Ընկերացել էր Միրզա Օսման Ալի Բաիգի հետ, ով Կանադայում Պակիստանի բարձրագույն ներկայացուցիչն էր։ Վերջինս Համիլտոն էր այցելել 1955 թվականին[3]։

Մահ խմբագրել

Արիս Ալեքսանյանը մահացել է 1961 թվականի հունիսի 27-ին։ «Hamilton Spectator»-ը լուսաբանել է նրա կենսագրությունը և մահը՝ նրան նկարագրելով որպես «Կանադայի գորգերի առաջատար ներմուծողներից մեկը և, հավանաբար, Համիլտոնի ամենաշատ ճամփորդած գործարարը»[9]։

Ժառանգություն խմբագրել

Հասարակական գործունեությանն իր նվիրվածության շնորհիվ Արիսն իր ընտանիքին և գործընկերներին ոգեշնչել է հանրության կյանքում ներգրավվածության ավանդույթ։ «Alexanian Carpet and Flooring»-ը տևական ժամանակ հովանավորում էր արվեստին, մասնավորապես՝ թատրոնին, երաժշտությանը և օպերային[15]։ Ալբերտը Օնտարիոյի Արվեստի խորհրդի անդամ է և «Council for Business and the Arts in Canada», «Canadian Association of Family Enterprises» ընկերությունների կամավոր[15]։ Արմենը շուրջ 50 տարի աշխատել է «Kiwanis Club» ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախագահի։ Նա նաև «University of Waterloo Circle K Club»-ի հատուկ խորհրդականն է[16]։ Արամը Կանադայում հայկական եկեղեցու աջակիցն էր և Համիլտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու հիմնադիր անդամը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hamilton Spectator, March 4, 1953, "City merchant Ends 47,000-mile trip"
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Apramian, Jack (1976). "The Georgetown Boys". Winona: Georgetown Boy's Association.
  3. 3,0 3,1 Hamilton Review, May 14, 1955, "Taught Orphans in 1922 Still Keeps in Touch Proud of their Success"
  4. 4,0 4,1 4,2 Armenian Embassy of Canada "Armenian's in Canada: History" Արխիվացված Սեպտեմբեր 1, 2009 Wayback Machine
  5. Canadian Multicultural Encyclopedia "Culture" Արխիվացված Սեպտեմբեր 15, 2012 archive.today
  6. KW Record "Georgetown Boys Play" Արխիվացված 2011-06-11 Wayback Machine April 15, 2008
  7. KW Record "Childrens Books" February 28, 2009
  8. Kennedy Center "The Georgetown Boys: A Musical" February 28, 2009
  9. 9,0 9,1 9,2 Hamilton Spectator, June 28, 1961, "City Carpet Importer, Aris Alexanian, 60, Dies"
  10. 10,0 10,1 Hamilton Spectator, Dec 10, 1954, Beryl Brown, "Arab Robe Tells of Middle East Hospitality"
  11. Hamilton Spectator, August 4, 1948, "Local Man Visits Bazaars of Near East"
  12. Hamilton Spectator, July 5, 1957, Aris Alexanian, "Circles Earth On Magic Carpet Ride; Finds Big Changes Everywhere", Page 35
  13. Hamilton Spectator, June 26, 1958, "A. L. Alexanian off Tomorrow on World Tour"
  14. 14,0 14,1 Hamilton Spectator, April 28, 1955, "Alexanian's Forms Limited Company For Rug Business"
  15. 15,0 15,1 Ontario Arts Council "Ontario Arts Council Bio" Արխիվացված Հուլիս 6, 2011 Wayback Machine 2009
  16. Kiwania Club Bulletin "Kiwanis Newsletter" Արխիվացված Հուլիս 26, 2011 Wayback Machine 2009

Գրքեր խմբագրել

  • Apramian, Jack (1976). The Georgetown Boys. Winona: Georgetown Boy's Association. էջ 139.
  • Ray, Randy (2004). I Know That Name: The People Behind Canada's Best-Known Brand Names From Elizabeth Arden to Walter Zeller. Toronto: Hounslow Press. էջ ISBN 1-55002-500-7.

Արտաքին հղումներ խմբագրել