Արիոն (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դարի սկիզբ), հին հույն բանաստեղծ։

Արիոն
հուն․՝ Ἀρίων
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
ԾննդավայրMithymna
Վախճանվել էմ.թ.ա. 6-րդ դար
Վախճանի վայրենթդ․ Ancient Corinth, Corinth Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, dithyrambic poet և citharode
Լեզուհին հունարեն
 Arion (mythology) Վիքիպահեստում

Արիոնը եղել է Ալկմանի աշակերտը և խմբերգի հիմնադիրներից մեկը։

Արիոնի անվան հետ է կապված դիթիրամբոսը։ Նա առաջինը կատարելագործեց այն և կատարեց Կորթոսում, որտեղ ապրել է երկար ժամանակ, չնայած ծնվել է Լեսբոսի Մերիմնոս քաղաքում, եղել է նաև Սպարտայում, որտեղ մասնակցել է երաժշտական մրցություններին և հաղթանակ տարել։

Արիոնը հունական երաժշտության պատմության մեջ խոշոր դեմք է։ Նրա մասին ավանդությունը պատմում է, որ Իտալիայից վերադառնալու ժամանակ նավաստիների ընչաքաղցությունը գրգռում է Արիոնի ժողոված հարստությունը։ Նավաստիները նրան սպանել են ցանկանում։ Արիոնը նրանց խնդրում է թույլատրել մահից առաջ երգելու Օրփեոսի նոմոսը. նրա երգը հմայում է ծովի մի դելֆինի, որը բանաստեղծի դիակը տանում է Տենարու հրվանդանը։

Նրա երգերի թիվը հասնում է երկու հազար ոտանավորի, որոնցից աննշան բեկորներ են մեզ հասել։

Արիոնի նշանակությունն այն է, որ ժողովրդական ստեղծագործության մեջ գոյություն ունեցող դիթիրամբոսը նա գեղարվեստորեն մշակեց և նրան կցեց նույնպիսի կատարելագործված ու քնքուշ երաժշտություն, որի ներդաշնակ հնչյունների ներքո խումբը կատարում էր ռիթմիկ շարժումներ՝ Բաքոսի զոհասեղանի առաջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 130-131.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիոն (բանաստեղծ)» հոդվածին։