Արթուր Սարկիսով
Արթուր Սերգեյի Սարկիսով (հունվարի 19, 1987[1][2], Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Վոլգայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[3]։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Արթուր Սերգեյի Սարկիսով | |||||
Քաղաքացիությունը | Հայաստան և Ռուսաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1987 (37 տարեկան) | |||||
Ծննդավայր | Գրոզնի, Խորհրդային Միություն | |||||
Հասակ | 174 սմ | |||||
Քաշ | 77 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Վոլգա | |||||
Համար | 7 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Վաղ շրջաններ խմբագրել
Սարկիսովը իր կարիերան սկսել է Ստրոգինո ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Ռյուտովի դեմ ընկերական խաղերից մեկում Սարկիսովը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, դրանից հետո Ռյուտովը պայմանագիր կնքեց Սարկիսովի հետ։ Ռյուտովի կազմում՝ իր առաջին մրցաշրջանում Սարկիսովը մասնակցեց 29 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2008 թվականին Ռյուտովի ֆինանսական խնդիրների պատճառով Սարկիսովը տեղափոխվեց Մոսկվայի Լոկոմոտիվի 2-րդ թիմ։ 2010 թվականին, Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում Սարկիսովը դարձավ թիմի ռմբարկուն և առաջնության լավագույն հարձակվողը՝ խփելով 21 գոլ։
Լոկոմոտիվ խմբագրել
2009 թվականի, դեկտեմբերի 9-ին Սարկիսովը պայմանագիր ստորագրեց Լոկոմոտիվի առաջին թիմի հետ։ Սարկիսովի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու երազանքը իրականացավ[4]։ Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի ղեկավարությամբ Սարկիսովը չմասնակցեց ոչ մի խաղի։ 2011 թվականի, մարտին նա վարձավճարով տեղափոխվեց Շիննիկ վարձավճարի հիմունքներով։
Շիննիկ խմբագրել
Ապրիլի 4-ին Սարկիսովը իր առաջին խաղն անցկացրեց Շիննիկի կազմում՝ ընդդեմ Շիննիկի։ Սարկիսովը դաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Էլդար Նիզամուդտինովին։ Ապրիլի 25-ին՝ Ալանիայի դեմ խաղում Սարկիսովը խփեց իր առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Սարկիսովը Շիննիկի 2-րդ լավագույն ռմբարկուն էր այդ մրցաշրջանում։
Վոլգա (2012-2013) խմբագրել
2012 թվականի, հունիսի 23-ին Սարկիսովը վարձավճարվ տեղափոխվեց Վոլգա, որտեղ հանդես էր գալիս 14 համարի մարզաշապիկի ներքո։ Սարկիսովը դարձավ դուբլի հեղինակ 2013 թվականի մարտի 15-ին։ Վոլգան հաղթեց 2-1 հաշվով՝ Սարկիսովի դուբլի շնորհիվ։
Ուրալ խմբագրել
2013 թվականին Սարկիսովը տեղափոխվեց Ուրալ։ Նա իր միակ գոկը խփեց առաջնության 4-րդ տուրում։
Վոլգա (2014-2016) խմբագրել
2014 թվականի, փետրվարին Ուրալը հայտարարեց Սարկիսովի տռանսֆերի մասին լուրը։ Սարկիսովը տեղափոխվեց Վոլգա, որտեղ նա խաղում էր նախորդ մրցաշրջանում, բայց վարձավճարով։
Միջազգային կարիերա խմբագրել
Սարկիսովը 2011 թվականին հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։[5] 2011 թվականի, սեպտեմբերի 6-ին՝ Սլովակիայի դեմ խաղում, նա խփեց իր առաջին գոլը։ Սարկիսովը հաջող է հանդես գալիս հավաքականում։
Տիտղոսներ խմբագրել
Ակումբային խմբագրել
- Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն(լավագույն ռմբարկու, 21 գոլ)
Անձնական խմբագրել
- Լոկոմոտիվ 2, լավագույն ռմբարկու(2009, 2010)
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սարկիսով» հոդվածին։ |