Արթուր Կիմի Շուքուրյան (մայիսի 3, 1956(1956-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ[1], Հայաստանի վաստակավոր բժիշկ (2007

Արթուր Շուքուրյան
Ծնվել էմայիսի 3, 1956(1956-05-03) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքիթկոկորդականջաբան, վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
ԾնողներԿիմ Շուքուրյան
Պարգևներ

Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Կիմ Շուքուրյանի որդին է, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1979-1981 թվականներին՝ կլինիկական օրդինատուրա Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտում, 1981-1984 թվականներին՝ ասպիրանտուրա (քիթ-կոկորդ-ականջաբանություն) Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտում։ 1984 թվականից աշխատում է ԵՊԲՀ քիթկոկորդականջաբանության ամբիոնում, 1996-2002 թվականներին պրոռեկտոր, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էրեբունի» ԲԿ քիթկոկորդականջաբանության բաժնի վարիչ, 1999 թվականից՝ Ականջախխունջային պատվաստման հանրապետական կենտրոնի տնօրեն։ 1993 թվականից Երևանի և 2004 թվականից՝ Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան։ 2002 թվականից Ռուսաստանի բնական ԳԱ, 2005 թվականից՝ Աուդիոլոգների միջազգային միության, Իտալական Ռինոլոգիական ընկերության պատվավոր անդամ, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Քիթ-կոկորդ- ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։ 2006 թվականին աշխատել է Հաննովերի քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում, 2007-2011 թվականներին՝ Վիեննայի քիթ-կոկորդ- ականջաբանության հիվանդանոցում, 2009 թվականին՝ Քիլի (Գերմանիա) քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում[3]։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են հաղորդչական ծանրալուրության վիրաբուժական վերականգնմանը, քրոնիկական նշիկաբորբով հիվանդների կլինիկալաբորատոր հետազոտմանը և լսողությունը վերականգնող վիրահատություններին։
Ունի 120-ից ավելի տպագրված աշխատանքներ, 1 մենագրություն։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ
  • Միջազգային աուդիոլոգիական ընկերության անդամ
  • Իտալական Ռինոլոգիական ընկերության պատվավոր անդամ
  • «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ խմբագրել

  • Պողոսյան մրցանակ, 2002[4]
  • «Կոչում» մրցանակ՝ բժշկագիտության բնագավառում, 2003
  • UCLA հաստատության հատուկ վկայական կլինիկական կրթության, լսողության սքրինինգ հետազոտության, գլխի և պարանոցի վիրաբուժության, խխունջային ներպատվաստման բնագավառում, 2003
  • Հայաստանի վաստակավոր բժիշկ, 2007
  • Կալիֆոռնիայի Օրենսդրական ասամբլեայի ճանաչման վկայական, 2012

Երկեր խմբագրել

  • Хирургическая реабилитация больных с кондуктивной тугоухостью, Е., 2001.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շուքուրյան Արթուր Կիմի
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Արթուր Շուքուրյան - Էրեբունի բժշկական կենտրոն(չաշխատող հղում)
  4. «Արթուր Շուքուրյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.