Արթուր Հակոբյան (նկարիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Հակոբյան (լատիշ․՝ Arturs Akopjans, հոկտեմբերի 31, 1969(1969-10-31), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիահայ նկարիչ։

Արթուր Հակոբյան
Ի ծնեԱրթուր Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1969(1969-10-31) (54 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճաբստրակցիոնիզմ և ֆիգուրատիվիզմ

Կենսագրություն խմբագրել

Հակոբյանը նկարչությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից[2]։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, այնուհետև (1996) ավարտել է Լատվիայի Գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժինը։ 1989 թվականին Երևանից տեղափոխվել է Ռիգա։ 2000 թվականից բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լատվիայում, Ավստրիայում և Դանիայում։ 2005 թվականին Հակոբյանը մասնակցել է Ռիգայի հեղինակավոր «Արսենալ» ցուցասրահում բացված 2 ցուցահանդեսների։ 2012 թվականին Հակոբյանի անհատական ցուցահանդեսները երեք երկրներում ՝ Ռուսաստանում, Ավստրիայում և Դանիայում, նրան միջազգային ճանաչում բերեցին[3]։ Հակոբյանի հիմնական արտահայտչամիջոցը գույնն է և վերացական պատկերները։ «Բնությունից տրված գույնի և խառնվածքի բացարձակ զգացումը թույլ է տալիս նկարչին տիրապետել և փորձարկել դրանք», - գրում է «ԴԵԼՖԻ» պորտալը[4]։ Ըստ Հակոբյանի, «ամեն ինչ ընդունելի է, երբ խոսքը վերաբերում է արվեստին»։ Նա չի հարում կոնկրետ կոնցեպտի, այլ արտացոլում է «պահի, տրամադրության և մտքերի իր զգացական ընկալումը»[5]։ 2000 թվականին նրա աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Ռիգան ժամանակակից արվեստում» մրցույթում արժանանալով Ռիգայի քաղաքային խորհրդի պարգևին։ Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Լատվիայում, Լիտվայում, Դանիայում, Բելգիայում, Ռուսաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արթուր Հակոբյան
  2. Arturs Akopjans at Art Galaxie
  3. Artūrs Akopjans. Mirāža, Diena, 2013
  4. Agijas Sūnas galerija iesāk vasaru ar Artura Akopjana gleznām, DELFI, 2010
  5. «Akopjans at Bastejs Gallery». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Ашот Григорян, Дорога в Латвию, издательство Эдитус, Москва, 2022, 110 с., стр. 77-79, ISBN 978-50-014-9797-4.

Արտաքին հղումներ խմբագրել