Արեշ (այժմ կոչվում է Արաշ ադրբ.՝ Ərəş), նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ քաղաք, այժմ՝ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Եվլախի շրջանում։

Գյուղ
արեշ
Ərəş
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Այլ անվանումներԱրաշ, Էրմանի Բազար
Բնակչություն1908 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Տեղաբնականունարեշցի
Ժամային գոտիUTC+4
Արեշ (Ադրբեջան)##
Արեշ (Ադրբեջան)

Անվանում խմբագրել

Ըստ մասնագետների, ուշագրավ է, որ քաղաքի Արեշ (կամ Արաշ) անվանմանը զուգահեռ դեռ հին ժամանակներից օտարների կողմից նրան տրված ու գործածական է եղել երկրորդ անունը, այն է՝ էրմանի Բազար (ադրբ.՝ Erməni Bazar, այսինքն՝ Հայկական Շուկա)։ էրմանի Բազար կամ Արաշ անվանումները զուգահեռաբար պահպանվել են մինչև մեր օրերը։ Հատկանշական է, որ վերջին դարերում ավելի շատ գործածական է էրմանի Բազար անվանաձևը։ Այս անվանման առկայությունը միաժամանակ թույլ է տալիս ենթադրելու, որ ինչպես Շամախում, Շաքիում և այլուր, Արաշում ևս հայ բնակչությունը կազմել է մեծամասնություն, որն էլ քաղաքի տնտեսական կյանքում ու արտաքին հարաբերությունների մեջ խաղացել է առաջատար դեր[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Ինչպես վկայում են մասնագետները, Արեշը գտնվում էր Տփխիս-Գանձակից ու Թավրիզ-Պարտավից՝ Շաքի–Գրեմի ե Շամախի-Բաքու տանող հին ճանապարհների հանգույցում[1]

Պատմություն խմբագրել

Արաշը իբրև վաճառաշահ քաղաք հայտնի է միջնադարից։ Այն հատկապես ծաղկուն ու մարդաշատ էր 15-17-րդ դարերում։ Շամախի և Շաքի քաղաքներից հետո Արեշը Կուր գետի ձախափնյակում երրորդ խոշոր քաղաքն էր։ Հարավային Կովկասում մետաքսի արդյունահանման գլխավոր կենտրոններից էր։ Առևտրի զարգացմանը Արաշում հատկապես նպաստում էր նրա աշխարհագրական դիրքը[1]։

19-րդ դարում գյուղը վարչականորեն մտնում էր Նուխու (Շաքիի) վիճակի Արաշ կամ Արեշ գավառի կազմի մեջ։ Գյուղում էր զտնվում Սուրբ Եղիշե եկեղեցին։ Մի վավերագրում վերջինս հիշատակվում է 1839 թվականին։ Մինչև 1917 թվականը Արեշը հիմնականում ծաղկել ու զարգացել է[1][2]։

Բնակչություն խմբագրել

1640 թվականին մի հիշատակության համաձայն քաղաքում կար շուրջ 10 հազար հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան և այլն։

1914 թվականին զյուղն ուներ 323 բնակիչ (բոլորն էլ հայեր)։ Սակայն 1917 թվականին երբ զյուղն ուներ 50 տուն հայ բնակիչ, ենթարկվեց թալանի շրջակա մուսուլմանների կողմից։ 1918 թվականի ապրիլին գյուղի բնակչությանը հրամայվում է իսլամ ընդունել, որի մերժումը ստանալուց հետո մուսուլմանական հրոսակները բնակիչներին կողոպտում են, իսկ զյուղն ավերում։ Ավելի ուշ, Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գյուղատեղիում հաստատվում են թաթարներ՝ նստակեցության անցած նոր խմբեր (հետագայում դրանց կոչեցին ադրբեջանցիներ), որոնք տարօրինակ կերպով պահպանեցին երբեմնի հայաբնակ գյուղին տրված էրմանի Բազար անվանումը։ Վերաբնակիչները ոչնչացրեցին Սուրբ Եղիշե եկեղեցին ու հինավուրց հայկական գերեզմանոցը[3][4][5]։

Բնակչությունը խոսում էր Արեշ-Հավարիքի բարբառով։

Տնտեսություն խմբագրել

Ինչպես ողջ երկրամասի հարյուրավոր այլ բնակավայրերում, Արեշում ևս հայերը բնակվել են հին ժամանակներից սկսած։ Շամախու և Շաքիի օրինակով նրանք այստեղ ևս զբաղվում էին մետաքսի արդյունահանմամբ, կաշվի արտադրությամբ ու դրանց վաճառքով։ Տնտեսության կարևոր ճյուղերից էին նաև այգեգործությունն ու խաղողագործությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 11
  2. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 562, թ. 1, 13
  3. “Кавказский Календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 91
  4. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 56, ց. 4, գ. 779, թ. 1
  5. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ. 245, գ. 12, թ. 1

Արտաքին հղումներ խմբագրել