Արդվարդ Կանայան (ճարտարապետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդվարդ Կանայան (այլ կիրառումներ)
Արդվարդ Խաչատուրի Կանայան (նոյեմբերի 15 (28), 1910[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 26, 2001[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
Արդվարդ Կանայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15 (28), 1910[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 26, 2001[2] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան[1] |
Պարգևներ | |
Արդվարդ Կանայան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
1932 թվականին ավարտել է Երևանի շինարարական ինստիտուտը (1933-1935 թվականներին եղել է դասախոս)։ 1943 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ ՀԽՍՀ Ժողկոմխորհին առընթեր ճարտարապետական գործերի վարչությունում եղել է հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ (1944-1947 թթ.)։ 1950 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում (1957 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ)։ Նրա նախագծերով են կառուցված Գորիսի կինոթատրոնը (1953 թ.), Էջմիածնի մարզադաշտը (1958 թ.), Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Անտառային» շրջանի բնակելի առաջին թաղամասը (1958-1964 թթ.), ճանապարհաշինարարական մեքենաշինության գործարանի ինժեներական և 2 արտադրական մսանաշենքերը (1965 թ.), Կիրովականի քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը (1976 թ., համահեղինակ՝ Աշոտ Կանայան), պիոներական ճամբարներ ու բնակելի տներ, Երևանի ժամացույցի գործարանի մանկապարտեզը (1953 թ.) և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 535.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվարդ Կանայան (ճարտարապետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |