Արդյունաբերական էկոլոգիա

Արդյունաբերական էկոլոգիան, շրջակա միջավայրի և արդյունաբերության (ինչպես առանձին ձեռնարկությունների, այնպես և տեխնիկական ոլորտի) փոխազդեցությունն է, և հակառակը շրջակա միջավայրի պայմանների ազդեցությունն է՝ ձեռնարկությունների և նրանց համալիրների գործունեությանը[1]։

Հիմնական օբյեկտներ խմբագրել

Շրջակա միջավայրում հիմնական օբեկտները առանձնացնում են արդյունաբերության ազդեցության հետրյալ գոտիները․

1․Օդ (մթնոլորտային օդ)

2․Ջուր (գրունտային, մակերևույթաին)

3․Հող

4․Աղմուկ, թրթիռ

5․Էներգետիկ ազդեցություն

  • էլեկտրամագնիսական
  • ճառագայթային

Հիմնված նշված գոտիների վրա դիտարկվում է ձեռնակությունների տեխնոլոգիական գործընթացների ազդեցությունը շրջակա միջավայրում փոքրացնելու նպատակով։

Մաքրող համակարգի ներդրման, շրջակա միջավայրի մոնիտորինգի, շրջակա միջավայրի աղտոտման տուգանքների արդյունքում տեսանելի է, որ ձեռնարկություննների վրա ավելի էժան է նստում տուգանքների վճարումը։ Սրա հետ կապված ինժեներ-էկոլոգների հիմնական գործունեությունը ձեռնարկությունների վրա(որոնց համար արդյունաբերական էկոլոգիան հանդիսանում է հիմնական կարգապահությունը)ավարտվում է վերահսկող կազմակերպությունների հետ պայքարով։ Դա հանգեցնում է Ռուսաստանի գործող օրենսդրությունը անհրաժեշտության դեպքում մանրամասնորեն իմանալուն։ Այս առարկայի վերջին հրատարակությունը հիմնականում դիտարկում է ձեռնարկության էկոլոգիական հիմնական փաստաթղթերի փաթեթը(եթե հաշվի չառնել վիճակագրական տվյալները այն մասին թե ինչպես ամեն ինչ վատ է, ինչ կարելի է գտնել այդ առարկային ուղեկցող այլ աղբյուրներում)։

Ձեռնարկության կենսական շրջափուլ խմբագրել

Այս աղբյուրի հետ կապված ձեռնարկության կենսական շրջափուլը բաժանվում է մի քանի փուլերի․

  1. ձեռնարկության կառուցման մտադրություն,
  2. ձեռնարկության շինարարություն,
  3. ձեռնարկության գործունեություն,
  4. ձեռնարկության կատարելագործում,
  5. ձեռնարկության լուծարում։

Այս փուլերից յուրաքանչյուրը բավականին մանրամասնորեն կանոնակարգված է օրենսդրությունում։Յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է փաստաթղթերի իր փաթեթով։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պրոցեդուրա Ձեռնարկության նախագիծ (պարտադիր բաժին «Շրջակա միջավայրի պահպանություն»)

Փաստաթղթերի փաթեթ

  1. Առավելագույն թույլատրելի վերականգնում
  2. Առավելագույն թույլատրելի արտանետումներ
  3. Թափոնների արտադրության ստանդարտների նախագիծ և դրանց տեղավորման սահմանափակումներ
  4. Ամենամյա արտանետումների և վերականգնումների համալիր
  5. Վտանգավոր թափոնների կառավարման լիցենզիա
  6. Վտանգավոր արտանետումների անձնագրեր
  7. Պայմանագրեր ընդունող կազմակերպությունների հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allenby, Brad (2006). "The ontologies of industrial ecology" (PDF). Progress in Industrial Ecology. Inderscience Enterprises Ltd. 3 (1/2): 28–40. doi:10.1504/PIE.2006.010039.

Գրականություն խմբագրել

  • Зайцев В. А. Промышленная экология. — М.: Бином. Лаборатория знаний, 2012. — С. 512. — ISBN 978-5-9963-0812-5
  1. Промышленная экология: Учебное пособие / Под ред. В. В. Денисова. — М: ИКЦ Март, 2007