Ադրիպիտեկ
Արդիպիտեկ
Ardipithecus ramidus- գանգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Հոմինիդներ
Ենթաընտանիք Հոմինիդներ
Տրիբա Հոմինիդներ
Ենթատրիբա Հոմինիդներ
Ցեղ Ardipithecus
Լատիներեն անվանում
Ardipithecus White et al., 1995
տեսակներ։


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արդիպիտեկ (լատին․՝ Ardipithecus), հոմինիդների հնագույն ցեղ, որը բնակվել է վաղ պլիոցենում մոտ 4,4 միլիոն տարի առաջ։

Ատամների նմանության պատճառով ավստրալոպիտեկը համարվում է մարդու հնագույն նախնիներից մեկը[1]։ Բացի այդ Ադրիպիտնե ոտնաթաթում կար լրացուցիչ ոսկոր(os peroneum), որը ներկայումս բացակայում է։ Երբեմն արդիպիտեկները վաղ ավստրալոպիտեկներին են դասվում[2]։

Տեսակներ խմբագրել

 
Արդիպիտեկի գանգը (Ardipithecus ramidus): Գտածոյի անվանումը՝ Արամիս ԱՐԱ-VP-6/500: Գտածոյի վայրը և ժամանակը՝ Եթովպիա, 1993 թվԿն: Հասակը՝ 1 մետր, ուղեղի ծավալը՝ 300 սմ3: Գտածոյի տարիքը՝ 4,4 մլն տարի։ Տեսակների գոյության ժամանակը՝ 4․51-4.32 մլն տարի առաջ:

Մինչ այժմ նկարագրվել է միայն երկու տեսակ՝ Ardipithecus ramidus և Ardipithecus kadabba։ Վերջինը համարվում էր A. ramidus- ի ենթատեսակ, բայց վերջերս Եթովպիայում հայտնաբերված ատամների ձևը դարձավ հատուկ տեսակ։ Բոլոր մնացորդները հայտնաբերվել են Արևելյան Աֆրիկայում։

Ardipithecus ramidus խմբագրել

A. ramidus կմախքի բեկորներն առաջին անգամ հայտնաբերվել են 1990-ականներին։ Նրանց տարիքը որոշվել է հրաբխային ապարներից վեր ու վար ընկած 4,4 մլն տարիներով։

Թիմոթի Ուայթի ղեկավարությամբ արշավախումբը գտել է A.ramidus-ի առաջին 17 բեկորները, ներառյալ վերին և ստորին ծնոտները, ատամները և ձեռքերի ոսկորները։ 1994 թվականին մնացորդները կազմում էին ամբողջական կմախքի մոտ 45% -ը։

Ոտքերի ոսկորների առանձնահատկությունները ցույց են տալիս, որ քայլում էին[3][4]։ Ardipithecus ramidus կմախքի հոդի վերլուծությունը նաև ցույց է տվել, որ արդիպիտեկները ուղիղ կանգունն էին[5]։

Հետազոտողները հայտնաբերված կմախքի տիրոջը անվանել են «Արդի», որը աֆարերենով նշանակում է երկիր[6]։

Արդիպիտեկներն ապրում էին արևադարձային անտառներում, ունակ էին ուղղածիգ քայլելու (սակայն կարող էին նաև բարձրանալ ծառերի վրա) և սնվում էին մրգերով ու ընկույզով։ Արդիպիտեկների գանգը միջանկյալ դիրք է զբաղեցնում և ավստրալոպիտեկների միջև[7]։

Ardipithecus kadabba խմբագրել

ապրել են մինչև 5,8 -ից 5,2 մլն տարի առաջ։ Աֆարերեն տեսակի անվանումը նշանակում է «ընտանիքի ընդհանուր նախնին»[8]։ Մինչև 2009 թվականը ենթադրվում էր, A. kadabba  շիմպանզեի և մարդկանց ամենավաղ նախնիներից է[9], այժմ, արդիի մանրամասն ուսումնասիրությունից հետո, շիմպանզեի և մարդու գծերի միջև սահմանվեց շատ տարբերություններ 7 միլիոն տարի առաջ գծվեց սահմանագիծ։

Ապրելակերպ խմբագրել

Դատելով ոսկորների մեծությունից արդիպիտեկներն իրենց չափերով նման էին շիմպանզեի։ A. ramidus բութ մատի կառուցվածքը բնորոշ է երկոտանի արարածներին, չնայած արդիպիտեկուսն ապրում էր ջրային դաշտերում, այլ ոչ թե անտառներում կամ սավաննաներում, որտեղ բիփեդալիզմը կարող էր լինել էվոլյուցիոն առավելություն[10]։

Վերջերս հայտնաբերված GWM67 / P2- ի կմախքի բրածոները և կոճի և բութ մատի մնացորդները Եթովպիայում հաստատում են Ardipithecus ramidus-ի կրկնակի ադապտացիան[11][12]։

Քննադատություն խմբագրել

  • Չնայած առաջին հայտնագործությունները կատարվել են դեռ 1992-1993 թվականներին, դրանց մեծ մասը հատուկ գրականության մեջ նկարագրվել է միայն 2009 թվականին (ամենաընդգրկուն կմախքը ՝ ARA — VP-6/500 (արդի) կմախքը)։
  • Արդիպիտեկի ոտնաթաթի վրա շիմպանզեի բութ մատը գրեթե ուղիղ անկյան տակ է մնացած մատերի մոտ, Ի տարբերություն մարդկային ոտնաթաթի[13] .

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Древнейшим предком человека признали ардипитека Арди
  2. Ардипитек Արխիվացված 2008-10-22 Wayback Machine
  3. «Ardipithecus ramidus». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  4. «Hominid Species». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  5. Ardi walked the walk 4.4 million years ago, 2018
  6. 2009 год — год Арди
  7. Прибавление в семействе
  8. Ellis, Richard[en] No Turning Back: The Life and Death of Animal Species. — New York: Harper Perennial[en], 2004. — С. 92. — ISBN 0-06-055804-0
  9. Haile-Selassie, Yohannes; Suwa, Gen; White, Tim D. Late Miocene Teeth from Middle Awash, Ethiopia, and Early Hominid Dental Evolution(անգլ.) // Science : journal. — 2004. — Т. 303. — № 5663. — С. 1503—1505. — doi:10.1126/science.1092978 — PMID 15001775.
  10. Общий предок человека и шимпанзе жил не в лесу, а в пойме рек — ученые
  11. Ardipithecus ramidus postcrania from the Gona Project area, Afar Regional State, Ethiopia, 2019
  12. New findings shed light on origin of upright walking in human ancestors, February 28, 2019
  13. Станислав Дробышевский Следы неведомых критян. Гоминиды на Крите 5,7 млн лет назад?

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդիպիտեկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդիպիտեկ» հոդվածին։