Արդաշավա (Զանգեզուրի գավառ)

Արդաշավա, գյուղ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառում, իսկ ապա գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Գտնվում էր Շուշի քաղաքից 20 կմ արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։ Գյուղից 1 կմ հարավ գտնվում է համանուն Արդաշավա լեռնագագաթը։

Գյուղ
Արդաշավա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԶանգեզուրի գավառ
Այլ անվանումներԱրդաշավի, Արտաշավա, Արտաշավի
Ազգային կազմադրբեջանցիներ
Տեղաբնականունարդաշավացի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

Ժամանակին եղել է հայաբնակ գյուղ։ 1886 թվականին գյուղն ունեցել է 240 ադրբեջանցի բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

1986 թվականի դրությամբ գյուղում պահպանված էին հայկական եկեղեցու, գերեզմանոցի և այլ շինությունների ավերակները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 412