Արգինին
Արգինին (2-ամինո-5 գուանիդինպենտանային թթու), ալիցիկլիկ հիմնական ալֆա ամինաթթու։ Օպտիկապես ակտիվ է, գոյություն ունի Լ և Դ իզոմերների տեսքով։ Լ արգինինը մտնում է պեպտիդների և սպիտակուցների մեջ, հատկապես բարձր է արգինինի պարունակությունը սպիտակուցների մեջ՝ կիստոնների և պրոմատինների, հասնում է մինչև 85 %։ Նոր հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ արգինինի չափից շատ ընդունման արդյունքում։ ուղեղը պաշտպանող իմունային բջիջներում առաջացնում է Ալցհայմերի հիվանդություն[3]։
Արգինին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₆H₁₄N₄O₂ |
Մոլային զանգված | 2,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
pKa | 12,488 և 12,48[2] |
Դասակարգում | |
CAS համար | 74-79-3 |
PubChem | 6322 |
EINECS համար | 200-811-1 |
SMILES | C(CC(C(=O)O)N)CN=C(N)N |
ЕС | 200-811-1 |
ChEBI | 6082 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Քիմիական հատկություններ խմբագրել
Արգինինը հանդիսանում է հիմնական ամինաթթուն, որն ունի հիմնականում երկու կենտրոն։ α վիճակում ամինախումբ է, իսկ δ-դիրքում՝ գուանիդին։ Գուանիդային խումբը՝ ռեզոնանսային պրոտոնավորման լիցքավորման շնորհիվ ուժեղ հիմք է հանդիսանում, գտնվում է պրոտոնացված կատիոնային վիճակում pH < 10 դեպքում և կարող է ձևավորել բազմաթիվ ջրածնական կապեր։ Թուլացնող և չեզոք լուծույթներում ձևավորում է ցվիտտեր-Իոն։ Արգինինի բարձր հիմնավորումը համապատասխանաբար ԴՆԹ-ի ֆոսֆատային խմբերի հետ իոնային կապ ստեղծելու ունակությունը պայմանավորում է նուկլեոպրոտեիդների առաջացումը՝ ԴՆԹ-ի քրոմատինի հիստոն կոմպլեքսը և ԴՆթ-ի պրոտամինի սերմնաբջիջների հետերոխրոմատինը։
Կենսաբանական հատկություններ խմբագրել
Արգինինը մասամբ օգտագործվում է որպես ամինաթթու։ Մեծահասակների և առողջ մարդկանց մոտ արգինինը արտադրվում է բավարար քանակությամբ։ Միևնույն ժամանակ երեխաների և դեռահասների, տարեց և հիվանդ մարդկանց մոտ արգինինի սինթեզի մակարդակը հաճախ անբավարար է։ Արգինինի բիոսինթեզը կատարվում է ցիտրոլինից արգինինսուկցինատսինտազայի և արգինինսուկցինատլիազայի ազդեցության տակ։ Արգինինը ազոտական փոխանակման գործընթացներում հանդիսանում է հիմնական մետաբոլիտներից մեկը (հիմանկանում կաթնասունների և ձկների ցիկլի մեջ)[4]։
Սննդային բաղադրություն խմբագրել
L-Արգինինը գոյություն ունի բազմաթիվ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագում ունեցող սննդամթերքներում։ Աղյուսակում ներկայացված են արգինինի քանակի տվյալներն ըստ արգինինի 100 գրամ պարունակության և նշված սպիտակուցի բովանդակությունը։
Մթերք | Սպիտակուց | Արգինին | А/S |
---|---|---|---|
Հում խոզի միս | 20,95 գ | 1394 մգ | 6,7 % |
Հում հավի ֆիլե | 21,23 գ | 1436 մգ | 6,8 % |
Հում սաղմոնի ֆիլե | 20,42 գ | 1221 մգ | 6,0 % |
Հավի ձու | 12,57 գ | 820 մգ | 6,5 % |
Կովի կաթ 3,7% յուղ | 3,28 գ | 119 մգ | 3,6 % |
Մայրու կոներ | 13,69 գ | 2413 մգ | 17,6 % |
Ընկույզ | 15,23 գ | 2278 մգ | 15,0 % |
Դդմի սերմեր | 30,23 գ | 5353 մգ | 17,7 % |
Ցորենի ալյուր գ / պ | 13,70 գ | 642 մգ | 4,7 % |
Եգիպտացորենի ալյուր | 6,93 գ | 345 մգ | 5,0 % |
Չհղկված բրինձ | 7,94 գ | 602 մգ | 7,6 % |
Հնդկացորենի հաց | 13,25 գ | 982 մգ | 7,4 % |
Չորացած ոլոռ | 24,55 գ | 2188 մգ | 8,9 % |
Կիրառություն խմբագրել
Դեղամիջոցներ խմբագրել
Արգինինն առկա է հեպատոպրոտոեկտորների[5] և իմունամոդուլյատորների[6], կարդոլոգիական դեղամիջոցների, այրվացքների դեղամիջոցների, սպիդով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցների, ինչպես նաև հետվիրահատական շրջանի սննդակարգի բաղադրության մեջ[7][8][9][10]։
Սննդային հավելումներ խմբագրել
Արգինինը լայնորեն գովազդվում է որպես բոդիբիլդերների և ծանրամարտիկների համար նախատեսված սննդային հավելումների բաղադրիչ՝ մկանային սնուցման բարելավման նպատակով։ Արգինինը լայնորեն օգտագործվում է նաև սննդային հավելումների մեջ, որոնք գովազդվում են որպես իմունիտետի ստիմուլ։ Նաև արգինինը խթանում է աճի հորմոնի դուրս մղմանը, որն իր հերթին ազդում է ամբողջ օրգանիզմի երիտասարդացման վրա՝ նվազեցնում ենթամաշկային ճարպի քանակը, մեծացնում է անաբոլիզմը։ Ազոտի օքսիդի դոնոր է[3], որի կենսաբանական էֆեկների հայտնաբերումը արժանացել է նոբելյան մրցանակի[11]։
Գրականություն խմբագրել
- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 L-arginine
- ↑ Weast R. C. CRC Handbook of Chemistry and Physics (1st student edition) / R. C. Weast — 1 — CRC Press, 1988. — ISBN 978-0-8493-0740-9
- ↑ 3,0 3,1 Andrew, P.J.; Myer, B. Enzymatic function of nitric oxide synthases(անգլ.) // Cardiovascular Research[en] : journal. — 1999. — Т. 43. — № 3. — С. 521—531 REVIEW. — — PMID 10690324. [1]
- ↑ Andrew, P.J.; Myer, B. Enzymatic function of nitric oxide synthases(անգլ.) // Cardiovascular Research[en] : journal. — 1999. — Т. 43. — № 3. — С. 521—531 REVIEW. — — PMID 10690324. [2]
- ↑ «ГЛУТАРГИН (аргинина глутамат)."По мотивам гепатопротекторной прозы"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «ARGININ.RU — L-Arginin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Koga Y., Akita Y., Junko N., Yatsuga S., Povalko N., Fukiyama R., Ishii M., Matsuishi T. Endothelial dysfunction in MELAS improved by l-arginine supplementation(անգլ.) // Neurology : journal. — 2006. — Т. 66. — № 11. — С. 1766—1769. — — PMID 16769961.
- ↑ Koga Y. [L-arginine therapy on MELAS] (Japanese) // Rinsho Shinkeigaku. — 2008. — Т. 48. — № 11. — С. 1010—1012. — PMID 19198147.
- ↑ Koga Y., Akita Y., Nishioka J., Yatsuga S., Povalko N., Katayama K., Matsuishi T. MELAS and L-arginine therapy (und) // Mitochondrion. — 2007. — Т. 7. — № 1—2. — С. 133—139. — — PMID 17276739.
- ↑ Finsterer J. Management of mitochondrial stroke-like-episodes (und) // Eur. J. Neurol.[en]. — 2009. — Т. 16. — № 11. — С. 1178—1184. — — PMID 19780807.(չաշխատող հղում)
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1998 — Robert F. Furchgott, Louis J. Ignarro, Ferid Murad
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգինին» հոդվածին։ |