Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արգինա (այլ կիրառումներ)

Արգինա, պատմական ավան (գյուղաքաղաք) Այրարատի Շիրակ գավառում, Երազգավորս քաղաքի մոտ՝ նրանից դեպի արևմուտք, Կարս գետի ձախ ափին, Կարսից 64 կմ արևելք։ Եղել է նախաքրիստոնեական բերդ-ամրոց։ 6-րդ դարում հայտնի էր որպես գյուղ և բերդ և մինչև 7-րդ դար Կամսարականների սեփականությունն էր։ Սեբեոսի վկայությամբ, 603 թվականին պարսիկները, հույներին հետապնդելուց վերադառնալիս, գրավեցին Արգինան, կոտորեցին բնակիչների մի մասին, շատերն էլ գերի չընկնելու համար բերդից ցած նետվեցին։

Բնակավայր
Արգինա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Արգինա (Թուրքիա)##
Արգինա (Թուրքիա)

10-րդ դարում Բագրատունիների մայրաքաղաքը Շիրակավան (Երազգավորս) տեղափոխելուց հետո, Արգինան որոշ ժամանակ ծառայել է որպես Հայոց կաթողիկոսների աթոռանիստ։ Արգինայում են թաղված հայոց կաթողիկոսներ Անանիա Ա Մոկացին (գահակալել է 946-968), Խաչիկ Ա Արշարունին (գահակալել է 973-992)։ Նույն դարի կեսերին այնտեղ մեծ շինարարություն է ծավալել Անանիա Մոկացի կաթողիկոսը։ Խաչիկ Ա կաթողիկոսի ժամանակ 990 թվականին Տրդատ ճարտարապետը Արգինայում կառուցել է կաթողիկե եկեղեցին (Անիի Մայր տաճարից ավելի վաղ), երեք այլ նույնանման եկեղեցիներ, մատենադարան-գրատունը, դպրոցը և վերանորոգել կաթողիկոսարանը՝ Արգինայի տաճարը, վերջինս հիմնահատակ ավերվել է թուրքերի կողմից։ 10-րդ դարի կեսին, Ասողիկի և Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, Արգինայում գործել է բարձր հոգևոր դպրոց-վարդապետարան, որը մեծ հռչակ է վայելել։ Այդ ժամանակ Արգինան նշանավոր գյուղաքաղաք էր և հիշատակվում է «Մեծն Արգինա» անունով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715