Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Սուրենի Նազարյան (ապրիլի 29, 1965(1965-04-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (2007-2017), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2017)։

Արա Սուրենի Նազարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
Ծնողներհայր՝ Սուրեն Նազարյան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է, քանդակագործ Արշակ Նազարյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1987-1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1998-1999 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում` ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ 1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1994 թվականին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում
  • 1995 թվականին ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ
  • 1996 թվականին աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան
  • 1998-2000 թթ. աշխատել է Շրջակա Միջավայրի Իրավական Պահպանության Հասարակական Կենտրոնում (Ամերիկայի Իրավաբանների Միության ծրագիր)` որպես իրավաբան
  • 2002 թվականին աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
  • 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով
  • 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  • 2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[2] և ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ[3][4]

Պարգևներ խմբագրել

Նախորդող
Ահարոն Մկրտչյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Արա Նազարյան

2003 - 2007
Հաջորդող
Արմինե Խառատյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արա Նազարյանի կենսագրությունը ՀՀ պաշտպանության նախարարության կայքում
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  6. Ա. Ս. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ