Արա Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Անուշավանի Մխիթարյան (սեպտեմբերի 11, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, մեխանիկոս։ Տնտեսագիտության դոկտոր (1982), պրոֆեսոր (1991): Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի համաշխարհային տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր[1]։
Արա Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1934 (89 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1959) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1982) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Արա Մխիթարյանը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1981 թվականներին եղել է պետպլանի Պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի, 1981-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, 1984-1995 թվականներին՝ փոխտնօրեն, 1995-1996 թվականներին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տնտեսական հարցերի գծով խորհրդական, 1996 թվականից՝ ՀՀ առևտրային ներկայացուցիչ ՌԴ-ում[2]։
Աշխատանքները վերաբերում են արդյունաբերության արդյունավետության, երկրորդային հումքի օգտագործման, տնտեսական մեխանիզմի արմատական վերափոխումների, արտադրության տեխնիկական զարգացման, վերջնական արդյունքների կառավարման հարցերին[3][4]։
Երկեր խմբագրել
- Երկրորդային ռեսուրսների օգտագործումը Հայկական ԽՍՀ-ում։ (Տնտեսակազմակերպական և էկոլոգիական ասպեկտներ), Ա. Ա. Մխիթարյան, Ա. Խ. Մարկոսյան, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ. հրատարակչություն, 1989 (համահեղինակ)[5]։
- Управление конечными результатами технического развития производства, Е., 1982.
- Глава в учебнике «Мировая экономика и международные экономические отношения». Учебник под общ. ред. Хасбулатова Р.И. В 2 т. – М.: Гардарики, 2006.
- «Аутсортинг бизнес-процессов – предпосылка достижения предпочтительных конкурентных преимуществ». – М.: Вестник РЭА, № 2, 2007.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Мхитарян Ара Анушаванович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 138։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան › ISBD տեսք». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Մխիթարյան» հոդվածին։ |