Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արաքս Սուրենի Մաթևոսյան (հուլիսի 31, 1941(1941-07-31), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր[1], դաշնակահարուհի, մանկավարժ[2], ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ռոստովի կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]։

Արաքս Մաթևոսյան
Ծնվել էհուլիսի 31, 1941(1941-07-31) (82 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՌոստովի կոնսերվատորիա
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ, Ռոստովի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա (1964)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արաքս Մաթևոսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 31-ին[1] Դոնի Ռոստովում[3]։ Հինգ տարեկանում սկսել է սովորել Մ. Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտական դպրոցի նախապատրաստական դասարանում, որը ղեկավարում էր մանկավարժ Ա. Ֆ. Բերեզնյակը։ Դաշնամուրի ուսուցիչը եղել է Մ. Բեսկինա-Կոմպանեեցը[4]։

Տասնչորս տարեկանում ընդունվել է Ռոստովի արվեստների ուսումնարան և սովորել դաշնամուրի դասարանում։ Արաքս Մաթևոսյանի կոմպոզիցիա սովորել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Արտամոնովի մոտ, իսկ դաշնամուրի դասարանում նրա ուսուցիչը եղել է Զ․ Գրինբերգը[4]։

1964 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան պրոֆեսոր Վիկտոր Մերժանովի դաշնամուրի դասարանում, ինչպես նաև պրոֆեսոր Արամ Խաչատրյանի կոմպոզիցիայի դասարանում[1]։ Նրա դասախոսներն են եղել Ա. Շնիտկեն պարտիտուրների ընթերցանության բնագավառում, Է․ Դենիսովը՝ վերլուծության դասընթացում, Վ. Ագաֆոնիկովը, ինչպես նաև Յու. Ֆորտունատովը դասավանդել է գործիքավորման արվեստ[4]։

1966 թվականին կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ[5]։

1964-1975 թվականներին դասավանդել է հատուկ դաշնամուր ՌՈՒԻ-ում։ 1975-2017 թվականներին եղել է Ռոստովի Սերգեյ Ռախմանինովի պետական կոնսերվատորիայի դասախոս[1]։

Արաքս Մաթևոսյանը ընդհանուր ստեղծագործական գործունեություն է ծավալել Արամ Խաչատրյանի հետ, որը տևել է մինչև նրա մահը 1978 թվականին[5]։

Գրել է «Կոմսուհի Դ.-ի սերը նամակներում և բանաստեղծություններում» (ռուս.՝ «Любовь графини Д. в письмах и стихах»), «Սիրելի ստախոսը» (ռուս.՝ «Милый лжец»), «Աղջիկը կակաչում» (ռուս.՝ «Девочка в тюльпане») կամերային օպերաները։ Այդ ստեղծագործությունները կատարվել են կոմպոզիտորական ֆորումներում Ռուսաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, ԱՄՆ-ում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Матевосян Аракс Суреновна». Союз композиторов России.
  2. Ростовская консерватория: события, лица 2011, 2012, էջ 16
  3. Розенфельд Борис Матвеевич, 2003, էջ 26
  4. 4,0 4,1 4,2 Ростовская консерватория: события, лица 2011, 2012, էջ 17
  5. 5,0 5,1 Ростовская консерватория: события, лица 2011, 2012, էջ 18

Գրականություն խմբագրել