«Արարատ գրական», կիսամսյա, որից հետո ամսագիր, Բեյրութի «Արարատ» օրաթերթի գրական հավելվածը։

Արարատ գրական
Տեսակամսագիր
Գլխավոր խմբագիրՀակոբ Նորունի
Հիմնադրվել է1956
ԳրասենյակԲեյրութ, Լիբանան
Լուծարվել է1965

Պատմություն խմբագրել

«Նոր սերունդ մշակութային շարժում» հնչակյան երիտասարդարդական միության պաշտոնաթերթն է եղել։ Լույս է տեսել 1956–1965 թվականին[1]։

Խմբագիր՝ Հակոբ Նորունի (Նորաշխարհյան)[2]։ Պաշտպանել է «արվեստը ժողովրդի համար» սկզբունքը։ Լույս է ընծայել չափածո և արձակ գործեր, գրաքննադատել հոդվածներ, լուրեր սփյուռքահայ, մասնավորապես՝ լիբանանահայ գրական կյանքից։

«Արարատ գրական» ամսագիրը սերտ կապեր է պահպանել Հայաստանի հետ, տպագրել խորհրդահայ հեղինակների ստեղծագործություններից։ Ունեցել է համաշխարհային գրականության բաժին, մեծ տեղ է հատկացրել արաբական գրականությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորունի Հակոբ | armenianlanguage.am». www.armenianlanguage-am.armin.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Նորունի Հակոբ Լևոնի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։